Լինում է, չի լինում մի երկիր...Էս երկրում՝ մի սիրուն, կանաչ Լոռի:
Աշնանը Լոռին նախշուն է հագնում, ձմռանը՝ չեփ-ճերմակ:
Դե, ձյունն այդքան էլ առատ չէր այդ ձմեռ, սովորականի նման, ուղղակի բնակիչների մասին մտածող չկար: Առավոտյան բնակիչները շտապում են աշխատանքի: Ում բախտը բերել է, քաղաքի ներսում է աշխատում, մի կերպ հասնում է աշխատանքի, ով էլ քաղաքից դուրս, հարևան բնակավայրերում՝ մնում է ճանապարհներին: Մեքենաները թաղվում են ձյուների մեջ, ձմեռային դժվարություններով փորձում ճանապարհ կտրել: