ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 12 ноября 2013 г.

«Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը` Վանաձորում


Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում ցուցադրվեց «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը: Բաց ցուցադրություն էր:
  
Ֆիլմը 3 անհատի պատմություն է. Հրեա, ում ընտանիքը որոշում է փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը:
Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար:

суббота, 9 ноября 2013 г.

Ամենահիշարժան օրը

   Կյանքում միօրինակություններն անհետաքրքիր են...
  Դժվարությունների լաբիրինթոսը շատ է խճճված... բայց այդ մոլորված ուղու ցանկացած լուսավոր կետ քոնն է առհավետ և կյանքիդ բոլոր մյուս օրերը շաղկապվում են դրան. ու եթե այդ լուսավոր կետը դառնում է փարոս՝ քո ամբողջ մնացած կյանքում փորձում ես գնալ այդ փարոս դարձած լույսի ուղղությամբ...
   Իմ կյանքի փարոսն առկայծեց 1996թ. նոյեմբերի 9-ին...
   17 տարի քայլում եմ դեպի այդ լույսը և որքան մոտենում եմ, այնքան պայծառ ու անհասանելի է դառնում այն...
  Հավետ պայծառություն քեզ, իմ Անշեջ Փարոս ու իմ միակ Լույս...

воскресенье, 3 ноября 2013 г.

Չմեռնենք, տեսնենք...

  Ուսուցչի աշխատավարձը՝ 140-ի փոխարեն՝ 152 հզ դրամ...   
Չմեռնենք, տեսնենք...
  Գրեթե միշտ ամբողջ դրույքաչափով, հաճախ էլ՝ դրույքաչափից ավելի էլ եմ աշխատել + մեթոդմիավորում+տետրերի ստուգում...
Երբեք գոնե 90 հզ դրամ աշխատավարձ չեմ ստացել, ո՞նց հասկանանք...
    Պատճա՞ռը... դպրոցները ֆինանսավորվում են աշակերտի քանակով, աշակերտների թիվը պակաս է, բյուջե չկա, ուրեմն՝ աշխատելու ես 100 տոկոսով, կվարձատրվես՝

Բա Հարթագյուղում մի կենդանի հայ քրիստոնյա չկա՞...

    ...Նման մի եկեղեցի էլ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում կա...
դուռը կոտրված, կովերն էլ մտել ու իրենց կարիքներն էին հոգացել, ապշեցի, օգոստոսի 16-ին Սերբիայից մեզ հյուր եկած ընկերներիս էի տարել եկեղեցին տեսնելու.. ու հետո՝ տեղս չէի գտնում...