ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 5 ноября 2014 г.

Մի սիրիահայ ընտանիքի ճակատագիր

Սիրիահայ ընտանիքը ապրում է Հայաստանում: Ուզում էր հայաստանցի ու հայուհի լինի իր երեխաների մայրը, այդպես էլ եղավ, բայց, երբ Սիրիայում ամեն ինչ իր բնականոն հունի մեջ ընկնի, կվերադառնան: Թողել են տուն, տեղ, աշխատանք, ի վերջո` ծննդավայր:


Աբուլ Աբությանները սիրիահայեր են: Ընտանիքի ավագ որդին առաջին անգամ Հայաստան էր եկել 4 տարի առաջ`մասնակցելու հորաքրոջ տղայի հարսանիքին: Այդ ժամանակ էլ տեսավ իր ապագա կնոջը` Վերային:

Նշանադրվեցին, հետո եկավ Վերային տանելու: 2012թ. սեպտեմբերն էր: Իրավիճակը սիրիայում արդեն կայուն չէր, բայց դեպքերն այնպես ընթացան, որ այլևս Սիրիա վերադառնալն անհնար էր:

пятница, 31 октября 2014 г.

ՀՀ մշակույթի նախարարը Լոռիում

Պաշտոնական այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Սպիտակի մուտքի մոտ նրան դիմավորեցին տեղական իշխանության ներկայացուցիչները:
Հասմիկ Պողոսյանը նախ եղավ Սպիտակի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ:
Մշակույթի տան տնօրեն Ռոբերտ Բալայանը նկատեց, որ