25/04 ընտրատեղամասում խաղաղություն է: Ընտրողների ակտիվություն,
հոսք և կուտակումներ նկատվել է առավոտյան: Ժամը 16:40-ի դրությամբ 1458 ընտրողներից
ընտրությանը մասնակցել էին 612-ը: Տեղամասում ակտիվ պտտվող 2 երիտասարդ, նրանք
ներկայացան որպես Դավիթ Վարդանյան և Արթուր Բաղդասարյան /նրանք որևէ փաստաթուղթ չունեին
և չներկայացրին/: Հարցիս, թե ովքեր են, և ինչ գործունեություն են ծավալում, Արթուր
Բաղդասարյանը պատասխանեց. «Օգնող ենք»:
-Ու՞մ և ինչու՞մ եք օգնում:
ԱԺ պատգամավորության
թեկնածու, գործող իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ –ական Վահրամ Բաղդասարյանը, նախընտրական քարոզչության հերթական օրը հանդիպումներ ունեցավ Լոռու մարզի Շահումյան, Լերմոնտովո և Մարգահովիտ համայնքներում և նախընտրական քարոզարշավի հերթական օրն ավարտեց Վանաձորի Տարոն թաղամասում:
Թեկնածուն
ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: