ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 3 апреля 2017 г.

Օգնողները՝ 3


Նկարների հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
  ԱԺ ընտրություններ-2017

Նշեմ, որ ընտրատեղամասերում տեղադրված էին տեսանկարահանող սարքեր, որոնց օգնությամբ ընտրությունների ընթացքին հետևում էին ԿԸՀ-ում:
Հիմա կասեք՝
-Էդքան մարդկային ռեսուրս որտեղից, ոնց նստեին հետևեին էդքանին...
  Ախր այդպես չի. ողջ ւնթացքից 2 րոպեն էլ դիտեիր, մի քանի խախտում հաստատ կգրանցեիր...

Դաշնակցության դիտորդը, կամ՝ օգնող 2


    Լոռու մարզ. Մեծավան

    Լոռու մարզի Մեծավան համայնքում   տեղակայված
25/14 ընտրատեղամասում   բարիդրացիական հարաբերություններ են: 

     Օրինակ, Պետրոս Գևորգյանը գնաց քվեախուց`օգնելու քվեարկություն իրականացնող տատիկին: Ի դեպ` նա ներկայացավ որպես Դաշնակցության դիտորդ,

Օգնողները



    25/04 ընտրատեղամասում խաղաղություն է: Ընտրողների ակտիվություն, հոսք և կուտակումներ նկատվել է առավոտյան: Ժամը 16:40-ի դրությամբ 1458 ընտրողներից ընտրությանը մասնակցել էին 612-ը:
  Տեղամասում ակտիվ պտտվող 2 երիտասարդ, նրանք ներկայացան որպես Դավիթ Վարդանյան և Արթուր Բաղդասարյան /նրանք որևէ փաստաթուղթ չունեին և չներկայացրին/: Հարցիս, թե ովքեր են, և ինչ գործունեություն են ծավալում, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Օգնող ենք»:
-Ու՞մ և ինչու՞մ եք օգնում:

четверг, 23 марта 2017 г.

Վահրամ Բաղդասարյանի նախընտրական քարոզարշավ


     ԱԺ պատգամավորության թեկնածու, գործող      իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ –ական  Վահրամ Բաղդասարյանը, նախընտրական  քարոզչության հերթական օրը հանդիպումներ    ունեցավ Լոռու մարզի Շահումյան, Լերմոնտովո  և Մարգահովիտ համայնքներում և  նախընտրական քարոզարշավի հերթական  օրն  ավարտեց Վանաձորի Տարոն թաղամասում:
   
  Թեկնածուն ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: