ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 18 августа 2014 г.

Եկեք սիրենք անտառը

Ես մեծ երջանկություն եմ ապրում, երբ հիշում եմ նրանց խանդավառ մասնակցությունը նկարահանումներին ու մոնտաժային աշխատանքներին:
 Ապրեք էրեխեք...
Մոլոկան, եզդի և հայ երեխաներն ապրում ու սովորում են կողք կողքի: Երկիրը մեկն է, հողն ու խնդիրները նույնպես: Այս երեխաները հեռուստացույց չեն դիտում, արտադասարանական միջոցառումներին չեն մասնակցում. դա մեղք է համարվում: Այդպես են նրանց

пятница, 8 августа 2014 г.

Մեր նպատակն է՝ բացահայտել կազմակերպիչներին և դատապարտել երևույթը

 
  Դեպքի ականատեսները պատմում են, որ մի վրացուհի չէր կարողացել մեքենան կայանել, չէր էլ ընդունել եկեղեցու քահանայի և աշխատակիցների օգնությունը, աղմուկ էր բարձրացրել, զանգել ընկերներին: Մեքենան դուրս են բերել, հեռանալիս, սակայն, եկեղեցու ծառայողները լսել են, թե ինչպես է այդ անձնավորությունը հայհոյում, ընդ որում դրանք ուղղված են եղել ոչ թե որևէ կոնկրետ անձի, այլ հայ ժողովրդին: Հայ երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչու է հայհոյանքներ թափում, ի պատասխան, նա դուրս է եկել մեքենայից և ռետինե ձեռնափայտով հարձակվել, սկսվել է ծեծկռտուք: 

четверг, 17 июля 2014 г.

Հանդիպում անհետ կորածների ընտանիքների հետ

Հուլիսի 17-ին Լոռու մարզի 14 անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորի միացյալ զինկոմիսարիատում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ
Շիրակի և Լոռու մարզերի անհայտ կորած ազատամարտիկների
ընտանիքներին այցելելու, նրանց հուզող հարցերին ծանոթանալու և օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Խմբի ղեկավարն է ՀՀ ԶՈՒ պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը։

среда, 9 июля 2014 г.

Տարածաշրջանային զարգացում

Եվրամիության ներկայացուցիչ Ռոբերտ Գիրեյկոն ներկայացնում է կազմակերպության ուսումնասիրությունները 
Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ դրանք համահունչ են երկրի զարգացման ռազմավարական ծրագրին: