ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 26 мая 2014 г.

Մատաղ՝ տարեցներին


Էյ Թի Փի ուսումնական կենտրոն Մարգահովիտ համայնքում


   Էյ Թի Փի կենտրոնը գործում է 20 տարի: Իսկ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում արդեն երկամյա կյանք ունի: Սա ուսումնական կենտրոն է, որտեղ այցելուներն իրենց բնապահպանական գիտելիքները տեսնում, հաճախ նաև կիրառում են գործնականում:
   Էյ Թի Փի ուսումնական կենտրոնը համագործակցում է Լոռու, Տավուշի, Տաշիրի դպրոցների հետ, այստեղ վերապատրաստումներ են անցնում նշված մարզերի էկոլոգիայի ուսուցիչները:
Ուսումնական կենտրոնը տարվա ընթացքում միայն Լոռու մարզից ընդունում է 15-ից ավելի խումբ:

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ

  Մայիսի 17-ին, թանգարանների միջազգային օրվա առթիվ ամբողջ աշխարհում թանգարաներն իրենց դռներն են բացում տոնական միջոցառումներով և անվճար:
Այս տարի Թանգարանային գիշեր միջոցառումն անց է կացվում արդեն հոբելյանական 10-րդ անգամ: 10 տարի առաջ միջոցառման ու խորագրի մասին լսելով` հավանաբար շատերն են զարմացել .

Վանաձորում
 <<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շարքը մեկնարկելու համար անհրաժեշտություն չկար սպասել գիշերվան, մանավանդ, որ միջոցառումներին մասնակցում էին նաև բազմաթիվ փոքրիկներ: Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի ծրագիրը ևս ներառել էր փոքրիկների:

Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ գործընթացներում

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության ձևավորման հեռանկարները տեղական ինքնակառավարման համակարգում և կանանց մասնակցության ակտիվացման հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողով: 
Համաժողովն անցկացվեց «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպական Միության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Լիագումար նիստին, որին ներկա էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, մասնակցեցին մարզի ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքների կառավարման ոլորտի կին-աշխատակիցներ:

Մարզխորհրդի հերթական նիստ

Մայիսի 15-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի համայնքների 2014թ. չորս ամիսների սեփական եկամուտների կատարողականը ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ նշված ժամանակահատվածում եկամուտների աճը կազմել է 108.3 տոկոս: Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել է 98.5 տոկոսով կամ նախատեսված 1839.2 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1810.9 մլն. դրամ: