ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 12 июля 2017 г.

Վանաձորի քաղաքապետարանի հերթական միֆ ակցիան

  Երեկ մի անեկդոտ լսեցի.

 -Այ տղա ջան, դու ինչ վարորդ ես, վարորդական վկայական էլ չունես, Երևանում ոնց ես մեքենա վարելու: Վերջ տուր քեզ մեքենա պետք չէ,-ասում է մայրը:

-Վա՜յ, մերա ջան, վարորդական իրավունքն ինչ եմ անում, ում ուզում ես, հարցրու, ասում են՝ եթե Վանաձորում կարողանաս մեքենա վարել, ուրեմն դու էլ ոչ մի տեղ պրոբլեմ չունես:

пятница, 7 июля 2017 г.

Բյուջե գումար մտնում է՞

Ամեն անգամ էս տարածքով անցնելիս նայում եմ Lorilist.am  կայքը հիշեցնող անշուք պաստառին ու...
Բայց չես կարող երկար նայել, հայացքդ անմիջապես /ուզես, թե չուզես/ գողանում են նախորդի համեմատությամբ գայթակղիչ Spider System-ի իրար հերթ չտվող պաստառները: Ես բոլորովին դեմ չեմ դրան, եթե միայն այն կարող է ինչ-որ ձևով նպաստել քաղաքիս բարօրությանը:

Խաբեություն՝ 7% չեղած զեղչի խոստումով

Հետաքրքիր է, Վանաձորում կա վարորդ,
ով գազալցակայանում օգտվել է
 7% զեղչից.
Ընդ որում, ոչ մի բացատրություն չկա, թե էդ զեղչը որտեղից, ումից, ինչպես ու երբ ես ստանալու: Ավելորդ է ասելը, որ զեղչ, որպես այդպիսին, գոյություն էլ չունի:
Ամիսն ավարտվում է, կտրոններդ փոխանցում ես, ասում են՝ գիտես, սա էդպես չի.

էս թուղթն ա պետք, էն թուղթը,
պիտի հաշվապահություն գնաք, եսիմ ինչ.
էդքան գնամ-գամ, զեղչից էլ ավելի գազ կծախսեմ.

ահա թե որն է մխոյանի բիզնեսի հաջողության գաղտնիքը.

շատ լավ հաշվարկ է արել.

вторник, 2 мая 2017 г.

ԱհնիԶոր-ԱհնիՁորս

 Ու ամեն անգամ, ճանապարհի անհարմարություններն ու ճանապարհին ոչ հարմար տրանսպորտային միջոցիդ լացացնող վիճակը տեսնելուց հետո, ինքդ քեզ խոստանում ես՝ վերջ, այլևս չեմ գալու, սա վերջին անգամն էր...
  Բայց ամեն անգամ նույն հաճույքով դրժում ես խոստումդ, որովհետև ավելի զորեղ է արյան կանչը...

среда, 19 апреля 2017 г.

Տեղեկատվական պատերազմ՝ բարձրորակ կրթությամբ. ուսումնական ձեռնարկում կոպիտ սխալներ չպետք է լինեն

  Այսօր ավելի քան արդիական է «տեղեկատվական պատերազմ» թեման:
 Կարևորում եմ մեդիագրագիտության դերը և՛ որպես մանկավարժ, և՛ որպես լրագրող: Առիթն ու տեղը բաց չեմ թողել այն, որպես առարկա դպրոցներում ներառելու համար:
Ինչևէ, դառնամ բուն թեմային:

пятница, 14 апреля 2017 г.

Սահյանից այնքան բան եմ սովորել...

  Կամաց-կամաց Սահյանին ավելի ճիշտ եմ սկսում ընկալել...

 Օրինակի համար՝ ՖԲ-ում որևէ նյութի
տակ դնում ենք՝ «լայք». ու այս դեպքում հասկանալի չէ, ասենք, դու ինչին ես հավանություն տալիս. նյութին, ինֆորմացիային, գլխագրին, թե...

 
  Մի ցավոտ բան. ինֆորմացիա է հրապարակված զոհված զինվորի մասին ու՝
«լայք»...
 Կամ՝
«սրտիկում ենք». անծանոթ, կամ ուղղակի ՖԲ-յան ընկերոջ, տարեց տղամարդու փոստին, ասենք՝երիտասարդ աղջնակը «սրտիկել» է, որովհետև այն համարում է՝ «սուպեր»...