ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 16 апреля 2016 г.

Երբ չբարևելը փրկություն է

  3-րդ դասն ավարտվեց, դուրս եկա դասարանից ու մինչև ուսուցչանոց հասնելը, 2-րդ հարկի միջանցքը ստիպված էի ամբողջությամբ կտրել անցնել. իսկ այդ միջանցքի ուղիղ կենտրոնում 9-րդ դասարանն է, իսկ այդ դասարանի բաց դռան մոտ այն աշակերտը, որին չեմ ուզում բարևել, բայց, որպես ուսուցիչ՝ ստիպված եմ: Թարսի նման, էդ երկար միջանցքում, որ միշտ աշակերտաշատ է հատկապես երկար դաամիջոցին, ոչ ոք չկա, բացառությամբ մեզ՝ երկուսիս:

понедельник, 21 марта 2016 г.

Այսօր պոեզիայի միջազգային օրն է

Խոցել են սիրտս երկսայրի սրով,
Շատ խորն է վերքս՝ չի սպիանա...
Լսում եմ խղճիս աղմկոտ սրտով,
Ինչ էլ մտածեմ՝ չի հանգստանա....
Ես ջախջախված եմ ու ոչնչացված՝
Անարժան ու բիրտ կյանքի ձեռքերով
Եվ շունչս պահած լսում եմ, նայում,
Թե վերջաբանը այդ երբ է գալու....

воскресенье, 20 марта 2016 г.

Երանի թևեր աճեին ու մենք թռչեինք, հասնեինք տուն

Նկարը գողացել եմ՝ Բարի գալուստ հեքիաթ կայքից.
շնորհակալություն.

5-րդ դասարանում անցնում էինք Աթաբեկ Խնկոյանի «Խխունջն ու սունկը»  առակը:
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:
Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում:

воскресенье, 7 февраля 2016 г.

Պապի թոռը

Ես առաջին անգամ օրեր առաջ լսեցի, որ հորս ոչ թե իր հայրանունով են կանչել՝ Գուրգենիչ, այլ՝ Պապի՝ Ավագիչ: Էն որ նրան բոլորը Պապի թոռ էին կոչում, իսկապես՝ վաստակել էր ու բոլորն այս հարցում միակարծիք են, բայց մինչև հիմա չգիտեի, որ նրան Ավագիչ են ասել...
Ինչքան էր կռվում հորեղբոր տղայի հետ.
-Արա, բա դու թոռ ես, 2 ժամով Պապին քո հույսին թողեցի, որ գնամ թրաշվեմ, շորերս փոխեմ, էկա-տեսա Պապս չկա,-կեսկատակ, կեսլուրջ միշտ կռվում էր մեր հորեղբոր հետ:

воскресенье, 27 декабря 2015 г.

Ամանոր - 2016

Վիկտոր Դալլաքյանի հովանավորությամբ, այս տարի էլ 500 փոքրիկներ ԲՈՀԵՄ կամերային թատրոնի ամանորյա ներկայացման տոմսեր ստացան:
Վ. Դալլաքյանի աջակցությունը միշտ էլ զգացել են Վանաձորում:

среда, 23 декабря 2015 г.

Փողոցային աղբահանություն



Էս էլ՝ էսօրվա նկար է...Երևանյան խճուղի...Այսօր, այստեղ մեր ուսուցչուհիներից մեկի վրա, առավոտյան ժամը 9-ին 4 շուն են հարձակվել... շատ էր վախեցել...Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ են գնում...

пятница, 11 декабря 2015 г.

Աստծո պատասխանը

էս էլ իմ հրաշք մանուկները
Հանրաքվեի հաջորդ առավոտը շոկի մեջ եմ, դե պարզ Է պատճառը... Առավոտ շուտ դպրոց գնացի, մտել եմ 2-րդ դասարան, բայց զգում եմ, որ ի վիճակի չեմ դաս պարապելու, վախենում եմ, որ առանց պատճառի հանկարծ որևէ երեխայի վրա կգոռամ ու էս պարագայում օգնության եմ կանչում Աստծուն՝ բառիս բուն իմաստով... աղոթում եմ. -Տեր Աստված, օգնիր, որ գտնեմ ինքս ինձ, օգնիր, որ կարողանամ աշխատել, օգնիր, որ հանկարծ որևէ փոքրիկի անհարկի չնեղացնեմ...