ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 8 декабря 2020 г.

Վանաձորի համատիրությունների աշխատանքը Covid-19-ի օրերին

  Վանաձորում գրանցված է 44 համատիրություն, որոնցից, ըստ Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի տրամադրած տվյալների, գործում են 42-ը: 

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն Covid-19-ի շրջանում իրականացրել է Վանաձորի համատիրությունների աշխատանքների վերաբերյալ հարցում- ուսումնասիրություններ և ըստ այդ արդյունքների նշում է, որ Վանաձորում կա 47 համատիրություն:

  Հենց այստեղից էլ սկսվում են Վանաձորի համատիրությունների մասին պատկերացումների  և նրանց գործունեության վերաբերյալ առկա հակասությունները:

пятница, 17 июля 2020 г.

Ժամերի խիստ անհամապատասխանություն հայերենով և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում



                    Առաջարկություն՝ հայոց լեզվի չափորոշչի՝
             
Հայոց լեզուն`ռուսերենով ուսուցմամբ դպրոցների համար.


Այսօր մենք ունենք «Մայրենիի» դասագիրք և չափորոշիչ, որը նույնությամբ կիրառվում է և´ հայերենով, և´ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, այն դեպքում, երբ ուսումնական պլանով ժամաքանակները խիստ տարբեր են:
1. Մայրենի /հայոց լեզու/ առարկան ուսուցանելիս՝ առաջարկում եմ.
 Տարբերակ ա.
   տառուսուցումն սկսել 2-րդ դասարանից.
Առաջին դասարանում՝ բանավոր խոսքի, հայերենով հաղորդակցվելու կարողությունների զարգացում.
Տարբերակ բ.   Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Մայրենիի» /հայոց լեզվի/ դասաժամերը հավասարեցնել հայերենով ուսուցմամբ դասարանների դասաժամերին.

суббота, 23 мая 2020 г.

Վերջին զանգը պանդեմիայի օրերին (ուսուցչի օրագրից)

                   (Մտորումներ)

Ուսուցիչներն այս տարի ԿԳՄՍ նախարարությունից նամակ չստացան ծաղիկներ չվերցնելու պահանջով...
   Աշակերտների ծնողներն այս տարի ԿԳՄՍ նախարարություն չդիմեցին՝ վերջին զանգի համար գումարներ հավաքելուն վերաբերող բողոքներով...
   Աշակերտներն այս տարի չգրկեցին իրար և չհուզվեցին՝ հրաժեշտի խոսքերից...
   Վերջին զանգը չղողանջեց ոչ մի դպրոցի հարկի տակ...

вторник, 21 апреля 2020 г.

«Գլորիայի» համերաշխ աշխատակազմը

Ապրիլի 21-ին, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակազմը, ըստ տնօրեն Բագրատ Դարբինյանի, առանց իր գիտության արտադրամաս էր «ներխուժել»՝ չենթարկվելով պարետի հրամանին: Բայց, ինչպես ներկայացրին ականատեսներն ու բանվորները, աշխատակազմն արտադրամաս էր հասել ֆաբրիկայի ավտոբուսներով: Ստացվում է, որ վարորդներն էլ են կարող բանվորուհիների հետ մի՝ ձեռք ձեռքի:
Ամեն ինչ շատ հանգիստ ու բնական կդիտարկեինք, եթե ծանոթ չլինեինք

суббота, 6 июля 2019 г.

Սևանցի Ալֆրեդը բարկացած է

Ալֆրեդը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից է: Մեր նկարահանող խումբը նրան շատ պատահական հանդիպեց Լոռու մարզի Քարաձոր գյուղում: Ձուկ էր վաճառում: Տեսավ, որ հավաքված գյուղացիներ կան, կանգ առավ:
Ալֆրեդը չսպասեց ո´չ մեր հրավերին,
ո´չ մեր հարցին:

вторник, 19 марта 2019 г.

Վանաձորցին


  Մեր համերկրացի Հենրիկ Հրանտի Զաքարյանն այժմ ապրում է Ստավրոպոլի երկրամասում: Գործարար է:
  Ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցը:
  Իրավիճակի թելադրանքով այսօր հայրենիքից հեռու է, բայց կապը հայրենիքի հետ միշտ կա:
  Վերջերս, պայմանագրային զինծառայող դասընկերներից մեկի հետ զրույցի արդյունքում խոստացել է, որ աջակցություն կցուցաբերի դիրքերի կահավորման գործում: Խոստումը շատ արագ գործ է դարձել: Նրա աջակցությամբ կիրականացվի առաջնապահ մարտական մի քանի դիրքերի կահավորանքը:
  Բարեգործության և լավ գործի մեկնարկը տրված է և այն շարունակական է լինելու:
  Շնորհակալություն հայրենասեր հայորդուն:

понедельник, 11 февраля 2019 г.

Իջևանում մեկ կին թեկնածու

  Փետրվարի 17-ին Իջևանում ՏԻՄ ընտրություններ են: Ավագանու անդամության 12 տեղի համար առաջադրվել էին 33-ը, մեկ թեկնածու ինքնաբացարկ է հայտարարել: Առաջադրված թեկնածուներից միայն մեկն է կին, անկուսակցական՝ Տաթևիկ Մինասյանը: Նա աշխատում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում, որպես սոցաշխատող: