четверг, 26 марта 2015 г.
Իմ ձայնը
среда, 11 марта 2015 г.
Եզդի և մոլոկան երեխաները մայրիկներին շնորհավորում են հայերեն
Երգում են եզդի և մոլոկան երեխաները....
Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին` ինչ առարկա ես պարապում Լերմոնտովոյի դպրոցում, պատասխանում էի` մոլոկաններին ու քրդերին մեր լեզուն մեր խոսքն եմ սովորեցնում...Արդեն 15 տարի....
բայց միայն լեզուն չէ, որ սովորում են, չծիծաղեք, էդ համառ ժողովուրդը հայեցի դաստիարակություն է ստանում...
Երգում են հայերեն, միջոցառումների մասնակցում /ովքեր ծանոթ են նրանց սովորություններին, կհասկանան, որ սա տարիների տքնաջան ու համառ աշխատանքի արդյունք է/...
Դեռ Յարխուշտա ենք պարելու, կտեսնեք....
суббота, 7 марта 2015 г.
Ծմակուտի վիպասքը շարունակվում է
Լույս է տեսել 12-ամյա Դավիթ Մաթևոսյանի «Իմ ձայնը» բանաստեղծությունների գրքույկը:
Դավիթ Մաթևոսյանը գրում է բանաստեղծություններ` նվիրված հայրենիքին, Լոռվա բնաշխարհին, Ահնիձորին ու սիրելի մարդկանց: Մաթևոսյանական գենը խոսում է, Ծմակուտի վիպասքը` շարունակվում:
Մաթևոսյանական խոսքերով` Մեծ աշխարհի փոքր անկյունը` Ծմակուտը, նոր շունչ ու հևք
пятница, 13 февраля 2015 г.
Զինվորի երդումը
զինվորս երդվում է...
Աստված աշխարհին խաղաղություն տա, զինվորն էլ խաղաղ երկնքի տակ ծառայի, տուն դառնա, օջախի ծուխը ծխացնի....четверг, 18 декабря 2014 г.
Ամանորի բնական տոնածառը փոխեցի կոկորդիլոսի հետ
(իրական պատմություն)Էսօր մի ոստիկան էր եկել մեր դպրոց, ուզում էր երևի էրեխեքի մոտ թռվռալ, ուսմասվարին ասում էր` դե ես էլ ձեզ հետ գամ դասարան.
-Ինչու՞,-հարցնում է ուսմասվարը:
-Դե, որ ասեմ Նոր տարիա , յոլկա, բան չկտրեն:
Այ էստեղ չդիմացա, շրջվեցի, ասում եմ /իհարկե` ամենաանմեղ հայացքով/.
-Ո՞նց, յոլկա կտրել չի կարելի՞:
суббота, 13 декабря 2014 г.
Այսօր, թե երեկ...
Այսօր երեկոյան, աշխատանքից տուն դառնալիս, սովորականի նման մտա խանութ:
Սպասում եմ իմ հերթին, վաճառողուհին շաքարավազ է կշռում մի կնոջ համար: Մի ուրիշն արագ անցնում է շարքով ու նշում.
-Շաքարավազը` 400,-ու պոկում է գնապիտակը, որի վրա 380 էր տպված:
Ես միամտորեն կարծեցի, որ արդեն կշեռքի վրա գտնվող շաքարավազի համար գնորդը կվճարի 380 դրամով, բայց` իզուր.
Սպասում եմ իմ հերթին, վաճառողուհին շաքարավազ է կշռում մի կնոջ համար: Մի ուրիշն արագ անցնում է շարքով ու նշում.
-Շաքարավազը` 400,-ու պոկում է գնապիտակը, որի վրա 380 էր տպված:
Ես միամտորեն կարծեցի, որ արդեն կշեռքի վրա գտնվող շաքարավազի համար գնորդը կվճարի 380 դրամով, բայց` իզուր.
Подписаться на:
Сообщения (Atom)
