ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 23 июня 2016 г.

Ես ծաղիկներ չեմ սիրում...

       Իմ կյանքում ստացած ամենաքաղցր
        /բառիս բուն իմաստով/ ծաղկեփունջը...
Անցած տարի զարմանալիորեն շատ ծաղիկներ ստացա. մանուշակներ, Անյուտայի աչիկներ, տարբեր տեսակի . մեծ մասը սենյակային էին. մոլորված նայում էի նվերներիս, բայց մերժել աշակերտներիս՝ չկարողացա.
-Դուք ինձ ստիպեցիք նորից ծաղիկներ սիրել,-ասացի ու բոլորը վերցրի. ստիպված էի բարեսրտորեն խնամել ու գուրգուրել նրանց. այն ինչ ընտելացնում ես, պետք է նաև սիրես ու խնամես /մոտավորոպես սենց բաներ եմ սովորել Փոքրիկ իշխանից/...

вторник, 31 мая 2016 г.

Շնորհավորում եմ, երեխաներ....

  Հուշ-մտորումներ շարքից...
Փոքր որդիս մի քանի ամսական էր /չեմ հիշում քանի, երևի 3-5/. գյուղում էինք. մայրս քնած ժամանակ երկար նայում էր Նրան ու ասում. «Լուսնըհակ ջան»: Իսկապես, փոքրիկս լուսնյակի նման էր, սպիտակ, կլոր, շեկլիկ: Հետո էլի շարունակում էր անշարժ կանգնել, նայել ու կրկնում էր. «Զարմանալի է, էլի, ինչից ինչ է ծնվում»:

среда, 11 мая 2016 г.

Բազումի ջրվեժը...

Դուք կարծում եք սա Բազումի ջրվեժն է?
ոչ, սա ընդամենը թաղամասի անձրևաջուրն է, անձրևից մոտ 2 ժամ հետո շարունակում է թափվել Սուխումի 1 շենքի բակ, հետո խորանում է դեպի հիմքերը...

Տատս կասեր՝ էլ քանի կոպեկ արժե էս շենքի ուսիլիտը?


                     

вторник, 10 мая 2016 г.

Նամակ ԶԻՆՎՈՐԻՆ


5-րդ դասարանում գործնական աշխատանք ունենք՝ «Նամակ»: Հետաքրքիր են աշակերտներիս ոչ միայն պատրաստած ծրարները,  /մեծ մասն իրենց ձեռքով են պատրաստել/, այլև նամակների բովանդակությունը:Հիշեցնեմ, որ ես մոլոկաններին ու եզդիներին եմ հայերեն սովորեցնում...

пятница, 22 апреля 2016 г.

Մտորումներ

  Այս տարի, ինչ-ինչ պատճառներով չկարողացա ինքս պատրաստվել Ապրիլ-24-ին. հանձնարարեցի միջոցառումը հումանիտար առարկայական մեթոդմիավորման նախագահին. բայց բնավորությամբ անհանգիստ եմ, առանց միջամտության չեմ կարող: Կարևոր էջը նշած նրան հանձնեցի Պերճ Զեյթունցյանի «Վերջին Արևագալը»:

  -Զգուշացնում եմ, որ սկսես կարդալ, էրեխեքդ առանց ճաշի են մնալու, գիշերը չես քնելու, հա, մի բան էլ՝ ամուսինդ էլ էս գիրքը տվողին ինչ ասի՝ իրան գնա,-կեսկատակ կես լուրջ ասացի ես, համոզված լինելով, որ, եթե սկսի կարդալ, ամեն ինչ, կամա, թե ակամա մոռանալու է:
 
  -Հա, հիշում եմ, մեր քրեստոմատիայում էլ կար, էս կար, էն կար, հատված կար, դպրոցում անցել ենք,-տեսնելով գիրքը՝ ասաց նա:

воскресенье, 17 апреля 2016 г.

Աղջիկ, թե տղա...

  Խնդրում էի Աստծուն, որ ինձ տղա տա...
Դե, մտածում էի, ուրիշի աղջկան կբերեմ, ինչքան հնար ունեմ, կփորձեմ լավ պահել. բա իմ աղջկան....  
 ով գիտի, ում ձեռքը ընկնի, ոնց լինի...
  Տղերքը, որքան էլ դժվար լինի, ուժեղ են, ամեն ինչի կդիմակայեն...
  ...Աստված 2 տղա տվեց...
  Երջանկությունս անչափելի էր...
  Հետո, շատ կարճ ժամանակ հետո հասկացա, որ...
  Ծանր է...
  Աստված մեր տղաների հետ...