Ու այդ չքնաղ բնությունն իր գործն արեց:
Վարդանը բաց թողեց ձեռքս, սկսեց թավալվել ձների մեջ ու հաշվի չառնելով, որ փողոցում ենք, սկսեց բարձր ու ինքնաբուխ արտասանել.
Եթե
չեմ սխալվում, ավագ դպրոցի աշակերտուհի էի: Գրականություն շատ էի սիրում:
Վերլուծությունների համար խելքս իմը չէր: Դե, միայն մաթևոսյանական գենը
չէր. դրան նպաստել են ուսուցիչներս: Փառահեղ ուսուցիչներ եմ ունեցել` Ժորա
Թադևոսյան, և փառք Աստծո, դեռ կողքիս ունեմ Սոնա Նալղռանյան, Ռուզաննա
Միտիչյան: /Հպարտ եմ, խոնարհվում եմ,