вторник, 9 сентября 2014 г.
воскресенье, 7 сентября 2014 г.
Թբիլիսիում մեկ հայկական դպրոց է գործում
- Ծնողներիս ժամանակ
40 հայկական դպրոց էր գործում, երբ ես առաջին դասարան գնացի` հայկական 8 դպրոց կար,
հիմա ընդամենը 1 հայկական ուսուցմամբ դպրոց կա Թիֆլիսում,- պատմում է Վիրահայոց թեմի
մշակույթի բաժնի տնօրեն` Լևոն Չիդիլյանը:-Երբ հայկական դպրոցները պակասեցին հայերն
սկսեցին ռուսական դպրոցներ գնալ, հիմա`ավելի շատ վրացական դպրոցներ են գնում: Այսինքն հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի պահպանման խնդիր կար. 2011թ. հոկտեմբերի 8-ին` Թարգմանչաց տոնի օրը, բացվեց «Հայարտուն»` Հայ արվեստի տուն կենտրոնը: Նպատակը` հայապահպանության և հայ-վրացական բարեկամության պահպանումն է, նշում է կենտրոնի
суббота, 6 сентября 2014 г.
Խորովածի փառատոն
Փառատոնին մասնակցեց 22 թիմ և 3 անհատ: Մասակցում էին Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը, թիմեր Վրաստանից և Ռուսաստանից: Խորովածի փառատոնին առաջին անգամ ներկայացել էին նաև Վանաձորի խնամքի կենտրոնի և մանկատան սաները:
воскресенье, 31 августа 2014 г.
Շնորհավոր սեպտեմբերի 1
Երկինքը պատռվել ա....Հո չի ողբում...
ասում ա էդ 40.000 ուսուցիչը որ էգուց դպրոց մտան, ինչ լիքը խնդիրներով բեռնավորված են մտնելու....
էս ոնց են աշխատելու էդ խղճուկ աշխատավարձով, բայց միևնույնն ա 3 մարդու գործ են անելու`
1. վարպետ ուսուցիչ
2. օգնական ուսուցիչ /ասիստենտ` ինչպես ընդունված է եվրոպական երկրներում/
3. ե` ամենագլխավորը` դասը թող ու գրիր, գրիր, գրիր, առավոտից իրիկուն գրիր, լրացրու, էլի գրիր, լցրու թուղթ թղթի հետևից....
вторник, 26 августа 2014 г.
Գյուղնախարարը` Լոռիում
Օգոստոսի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ
գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Ամրակիցում ծանոթացավ կարտոֆիլի
բերքահավաքի ընթացքին, Ստեփանավանում և Տաշիրում՝ կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների
աշխատանքներին, հացահատիկի ցանքատարածություններում՝ ընթացող հունձքի
կազմակերպմանը:
Ամրակից համայնքը մոտ 600 բնակիչ ունի, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հակակարկտային կայան չունեն և տեղատարափ անձրեւների ու 2 անգամ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով լուրջ կորուստներ են կրել: Սկսվել է բերքահավաքը, արդյունքները
գոհացուցիչ չեն. կարտոֆիլը մանր է, մի մասը՝ վնասված:
понедельник, 18 августа 2014 г.
Եկեք սիրենք անտառը
Ապրեք էրեխեք...Մոլոկան, եզդի և հայ երեխաներն ապրում ու սովորում են կողք կողքի: Երկիրը մեկն է, հողն ու խնդիրները նույնպես: Այս երեխաները հեռուստացույց չեն դիտում, արտադասարանական միջոցառումներին չեն մասնակցում. դա մեղք է համարվում: Այդպես են նրանց
пятница, 8 августа 2014 г.
Մեր նպատակն է՝ բացահայտել կազմակերպիչներին և դատապարտել երևույթը
Թբիլիսիի
Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում էինք, տեղի ունեցած դեպքերի մասին փորձեցինք խոսել
Վիրահայոց թեմի առաջնորդի հետ, բայց թեմայի հետ կապված՝ մեզ ընդունեց մամուլի ծառայության
ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: Նա նշեց, որ
դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Դեպքի ականատեսները պատմում են, որ մի վրացուհի չէր կարողացել մեքենան կայանել, չէր էլ ընդունել եկեղեցու քահանայի և աշխատակիցների օգնությունը, աղմուկ էր բարձրացրել, զանգել ընկերներին: Մեքենան դուրս են բերել, հեռանալիս, սակայն, եկեղեցու ծառայողները լսել են, թե ինչպես է այդ անձնավորությունը հայհոյում, ընդ որում դրանք ուղղված են եղել ոչ թե որևէ կոնկրետ անձի, այլ հայ ժողովրդին: Հայ երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչու է հայհոյանքներ թափում, ի պատասխան, նա դուրս է եկել մեքենայից և ռետինե ձեռնափայտով հարձակվել, սկսվել է ծեծկռտուք:
Подписаться на:
Сообщения (Atom)