ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 13 сентября 2021 г.

Մահվան ելքով վրաերթի գործի քննությունը ձգվում է արդեն 2 տարի (Մուլտիմեդիա, փոդքասթ)

2019թ. սեպտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքում գտնվող Աֆինա հարսանյանց սրահի դիմաց, ճանապարհի երթևեկելի գոտում Միքայել Եփրեմյանը վրաերթի է ենթարկել Արսեն Հարությունյանին, որի հետևանքով վերջինս մահացել է:

Հարուցվել է քրեական գործ։
Դատական հերթական նիստը նշանակված էր 2021թ
սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում, որին ներկա էին ամբաստանյալ՝ Միքայել Եփրեմյանը և տուժողի իրավահաջորդ Սուսաննա Հարությունյանը:

Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ ամբաստանյալի շահերի պաշտպան Վարդան Սուղյանը, այլ աշխատանքի անցնելու պատճառով ցած է դրել

փաստաբանական լիազորությունները, և նոր փաստաբան է  նշանակվել Արշակ Մկոյանը, ով դատարան նախապես դիմում էր ուղարկել, խնդրելով, որ դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքը չի կարող մասնակցել: Նիստին չէր ներկայացել նաև ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Արման Աղումյանը:

Դատավոր Մուշեղ Հարությունյանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2021թ նոյեմբերի 1-ին:

Դեպքից անցել է 2 տարի, Արսեն Հարությունյանի հարազատները դժգոհություն ունեն, որ նիստը դարձյալ հետաձգվել է, այստեղ կարող է նաև միտում լինել, ասում են նրանք։
Արսեն Հարությունյանի որդու՝ Դավիթի խոսքն այստեղ    Դավիթ Հարությունյանի խոսքը

Արսեն Հարությունյանի տղան՝ Դավիթ Հարությունյան
ը դժգոհ է դատարանի աշխատանքից, ասում է, որ գործն արհեստականորեն ձգձգելով, դատարանը կասկածի տակ է դնում իր կողմից իրականացվող քննությունը ­­­ Դավիթը միտում է տեսնում դատարանի պահվածքում


Քրեական գործով դատական նիստի իրավահաջորդ
, Արսեն Հարությունյանի կինը՝  Սուսաննա Հարությունյանը նշեց, որ նիստը ձգձգելու պատճառ չկա, քանի որ առկա են տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որտեղ ամեն ինչ երևում  է․ Սուսաննա Հարությունյանը ևս դժգոհում է դատարանի աշխատանքից

Դատական նիստերը հաճախ հետաձգելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ ամբաստանյալը պայմանագրային զինծառայող է:  Պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, շարունակում է աշխատել զորամասում

Դավիթ Հարությունյանը նաև ավելացրեց, որ եթե այսպես շարունակվի, կդիմի համապատասխան քայլերի մի օր այս անիմաստ ձգձգումների վերջը պիտի լինի։

Տուժողի տղան պահանջում է միայն արդար դատական գործընթաց, առանց ձգձգվող  դատական նիստերի, քանի որ 2 տարուց ավելի է ոչ մի հստակ որոշում դատարանի կողմից չի հնչել, թեև ինքը դատարանին հստակ ներկայացրել է իր հստակ պահանջները:
Տուժող կողմը ունի իր հստակ պահանջը

                               Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий