ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, տեղյակ լինելով, որ իր հրամանագրերն
ապօրինի են, ստորագրել է դրանք՝ աշխատանքից ազատելով ՎՊՀ պրոֆեսոր Վանո Եղիազարյանին․ Փոդքասթ
2021 թվականի մայիսի 18-ին ՎՊՀ գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանը փոստով ստացած 4 նամակներից պարզում է, որ ՎՊՀ նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանն իրեն ազատել է աշխատանքից: 1 ամիս անց՝ հունիսի 18-ին պրոֆեսոր, ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Վանո Եղիազարյանը դիմում է ՀՀ
Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քաղհայցում պրոֆեսոր Եղիազարյանը մի շարք պահանջներ է ներկայացրել:
2021 թվականի սեպտեմբերի 8-ին նշանակված նախնական դատական նիստին պատասխանող կողմը ներկա չէր: ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանը
ներկայացրեց միջնորդությունը, որով պատասխանող կողմի փաստաբան Արթուր Սուքիասյանը,
պատճառաբանելով ավելի վաղ նշանակված մեկ այլ դատական նիստին մասնակցությունը,
խնդրել էր հարգելի համարել բացակայությունն ու հետաձգել նիստը: Ներկայացված միջնորդությունն անհարգելի
համարելով՝ Դատարանը մերժեց այն:
Հայցվոր կողմի համաձայնությամբ՝ նիստը շարունակվեց առանց պատասխանող կողմի: Հայցվորի պաշտպան Արտակ Ոսկանյանը նկատեց,
որ հայցադիմումի պատասխանում ՎՊՀ-ն իրեն չի
ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, դրանով խոչընդոտելով իր փաստաբանական
գործունեությանը: Ավելին՝ դրանցում կան կասկածելի փաստաթղթեր, որոնք չեն վրիպել իր
ուշադրությունից:
Շարունակելով հայցադիմումին պատասխանողի ներկայացրած պատասխանների
վերաբերյալ իրենց դիրքորոշումը, Ոսկանյանը
մի շարք հանգամանքներ մատնանշեց:
Ըստ փաստաբան Արտակ Ոսկանյանի իրավական հիմնավորումների, որոնք տեղ են գտել Վանաձորի պետհամալսարանի ռեկտորի դեմ դատական հայցի հիմքում, Վանո Եղիազարյանի նկատմամբ ռեկտորի,
այսպես ասած, հետապնդումներն սկսվել են
այն բանից հետո, երբ նա 2021 թ.–ի ապրիլի 8-ի գիտխորհրդի նիստում, Կրթության
փոխնախարարի ներկայությամբ, նաև որպես ՎՊՀ
հոգաբարձուների խորհրդի անդամ, հանդես է եկել քննադատությամբ՝ նկատելով, որ ԲՈւՀ-ը
չունի զարգացման ռազմավարություն, չի հաստատվել բյուջեի 2020-ի կատարողականն ու
2021-ի բյուջեի նախագիծը: Վանո Եղիազարյանը նաև կասկածի տակ է առել Ռուստամ
Սահակյանի կառավարչական հմտությունները, որոնց պատճառով մեծապես տուժում է 50-ամյա
կենսագրությամբ ԲՈւՀ-ը:
Մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի
նախադեպային որոշումներից՝ Արտակ Ոսկանյանը, դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև կարևորագույն հանգամանքին, որ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, տեղյակ լինելով, որ վերոնշյալ հրամանագրերն ապօրինի են, միևնույնն է՝ ստորագրել է դրանք:
Ըստ Վանո Եզիազարյանի պաշտպանի՝ ԱՕ-ի 113-րդ հոդվածի
1-ին մասի 5-րդ կետը կիրառելի չէ քանի,
որ ՎՊՀ ռեկտորի 2021 թվականի մայիսի
10-ի հրամանում բացակայում են այդ նորմի իմաստով պարտադիր` պարբերաբար լինելու հատկանիշները: Կիրառելի չեն նաև նույն հոդվածի 6-րդ կետն ու ԱՕ –ի 122 հոդվածի 1-ին մասի
2-րդ կետը՝ «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք»:
Հայցվոր Վանո Եղիազարյանը դատարանին ներկայացրեց
ոչ պակաս ուշագրավ մի հանգամանք: Բացի այն, որ ՎՊՀ-ն վերջնահաշվարկ չի արել իրեն, չի հատուցել նաև աշխատանքի մեջ եղած ժամանակահատվածում լույս տեսած մի քանի գրքերի համար ՎՊՀ խրախուսման գործող
կարգով սահմանված գումարները: Լսելով հայցվոր կողմի փաստարկները, դատավոր
Մկրտչյանը
նկատեց, որ այս հարցը հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջին
միացնելու համար չկան բավարար հիմնավորումներ,
ինչպես նաև պատասխանողի դիրքորոշումը: Փոխարենը դատավորը բավարարեց վկաներին հրավիրելու
հայցվոր կողմի միջնորդությունը, որը տեղի կունենա դատաքննության
փուլում: Այն նշանակվեց 2021-ի նոյեմբերի 10-ին:
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий