ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 23 сентября 2021 г.

Ապօրինի անտառհատումների բացահայտման հերթական դեպք


20212. սեպտեմբերի 23-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Հ. Աթոյանի գործը:

Հ. Աթոյանը մեղադրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բուսական աշխարհին վնաս հասցնելու համար: Ըստ մեղադրող կողմի Հ.

Աթոյանը 2019թ. նոյեմբերի 8-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառապետության թիվ 3 պահաբաժնի տարածքից, միայնակ հատել է 2 հաճարենի և 1 բոխի տեսակի կանգուն ծառեր, որպես վառելանյութ և տեղափոխել: Հ. Աթոյանի կողմից բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցմա չափը կազմել է 210.600 ՀՀ դրամ: 

Քրեական գործով դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալը, շահերի պաշտպանը և մեղադրող կողմը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնեսության մասնաճյուղի ավագ անտառապահ Սամվել Մխիթարյանը:

ՀՀ Լոռու մարզի քրեական գործերով դատավոր  Մուշեղ Հարությունյանը նիստի սկզբում ներկայացրեց, որ այսուհետ գործող դատախազ Արմեն Պողոսյանին կփոխարինի դատախազ Տիգրան Քոթանջյանը: Ամբաստանյալին էլ Հանրային պաշտպանի գրասենյաը տրամադրել է նոր փաստաբան՝ Տիգրան Մկոյանին:

Քանի որ դատական նիստի մեղադրող և պաշտպանության կողմերը փոխվել էին և ժամանակ էր պետք գործի մանրամասներին ծանոթանալու, նիստը նախագահող  դատավոր Մուշեղ Հարությունյանը որոշում կայացրեց՝ հաջորդ դատական նիստը նշանակել 2021թհոկտեմբերի 11-ին:

                             Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                             հասարակական կազմակերպությունների տեսակետներին:                

Комментариев нет:

Отправить комментарий