ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 28 сентября 2021 г.

«Քոչարենց աղբյուր» կոչվող հանդամասում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել


2021թսեպտեմբերի 27-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արմեն Դալլաքյանի քրեական գործը:

Արմեն Դալլաքյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ: Ըստ Մեղադրող կողմի,

վերջինս 2020թ. սեպտեմբերի 28-ին «Քոչարենց աղբյուր» կոչվող հանդամասում, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի
Մոտկորի անտառապետության 4-րդ պահաբաժնում հաճարենի տեսակի ծառերից մթերել է վառելափայտ և առանց թույլտվության հանել անտառից: Պատճառված վնասի հատուցման չափը
, ըստ իրավապահների, կազմում է 136.800 ՀՀդրամ:

Դատական նիստին ներկա էր ամբաստանյալ՝ Արմեն Դալլաքյանը և Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը: Տուժողի ներկայացուցիչ Արթուր Մամաջանյանը տեղեկացրել էր դատարանին, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին ներկա չի կարող գտնվել: Նաև դիմում էր ներկայացրել, որ դեմ չէ որպեսզի դատական նիստն անցկացվի համաձայնեցված վարույթով:

Ամբաստանյալ Արմեն Դալլաքյանն ընդունեց իր մեղքը, դատարանից խնդրեց որպեսզի իրեն  տրամադրեն հանրային պաշտպան, քանի որ փաստաբան վարձելու և այդ ծառայությունների համար վճարելու հնարավորություն չունի:

Դատարանը լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը: Վերջինս չառարկեց դատական գործընթացը համաձայնեցված վարույթով անցկացնելու դեմ։

Դատարանը, դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ  որոշում կայացրեց՝ հաջորդ դատական նիստը անցկացնել 2021թ հոկտեմբերի 27-ին՝ ամբաստանյալի համար ապահովելով նաև հանրային պաշտպանի աջակցությունը:

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий