ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 18 сентября 2021 г.

Պահեստարան-նկուղից գողություն է արել

2021թ. սեպտեմբերի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Լ. Բեջանյանի քրեական գործը:

Վերջինս մեղադրվում է գողության մեջ:

Լ. Բեջանյանը 2021 թվականի հունվարի 31-ին Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցում գտնվող Արմանուշ Մարտիրոսյանի պահեստարանից գողացել է 29.400 ՀՀ դրամ արժողությամբ իրեր:

Դատական նիստի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ նիստին չի ներկայացել տուժողը, ով պատշաճ ծանուցվել է դատական նիստի մասին, սակայն ցանկություն չի հայտնել մասնակցելու: Միայն ավելացրել է, որ ինքը ոչ մի պահանջ չունի ամբաստանյալից քանի որ գողացված իրերն արդեն վերադարձվել են: Եվ խնդրել է որպեսզի այլևս չտեղեկացնեն քրեական գործի հետագա զարգացումների մասին:

Լսելով մեղադրող կողմին և փաստաբան Տիգրան Մկոյանին՝ դատավոր Լուսինե Ալավերդյանը որոշում կայացրեց՝ դատական նիստը սկսել առանց տուժողի:

Լ. Բեջանյանի շահերի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան  Տիգրան Մկոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով: Մեղադրող կողմը ևս չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և տվեց 5 րոպե ժամանակ որպեսզի կողմերը համաձայնությա գան:

Բանակցության արդյունքում կողմերը համաձայնության գալով՝ կազմեցին և դատավորին ներկայացրին արձանագրությունը: Լ. Բեջանյանն իրեն մեղավոր  ճանաչեց:

Դատարանը որոշեց, որ նախատեսված պատիժը՝ 2 տարի ազատազրկում, չի կիրառվի, այլ կսահմանվի փորձաշրջան 2 տարի ժամկետով: Ինչպես նաև Լ. Բեջանյանի վրա պարտականություն դրվեց, որ վերջինս սահմանված պատժամիջոցի ընթացքում իրավունք չունի փոխել մշտական բնակության վայրը:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий