ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 11 сентября 2021 г.

Ծննդյան տոնն ավարտվել է սպանությամբ (Մուլտիմեդիա, փոդքասթ)

2021թ. սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Փարսադանյանի գործը:

Ա. Փարսադանյանը Շնող գյուղի բնակիչ է: 2019թ. օգոստոսի 19-ին հրավիրված է եղել
 ծննդյան խնջույքի, որի ընթացքում վիճաբանել է բարեկամներից մեկի՝ համագյուղացի Ս. Ուլիխանյանի հետ: Վիճաբանության ընթացքում խոտ հավաքելու համար նախատեսված եղանով Ս. Ուլիխանյանը հարվածել է Ա. Փարսադանյանին՝ հասցնելով թեթև վնասվածք: Վեճը դադարել է խնջույքի մասնակիցների միջամտությամբ:

Նույն օրը ժամը 19:00-ի սահմանում Ա. Փարսադանյանը գերանդին վերցրել է, դուրս եկել և ճանապարհին սպասել Ս. Ուլիխանյանին, ապա տեսնելով նրան՝ գերադիով խփել է:
Ս. Ուլիխանյանին տեղափոխել են «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ էլ 2019թ. օգոստոսի 20-ին մահացել է:
Ա. Փարսադանյանի փաստաբան Ռոմա Կոնինյանը պնդում է, որ իր պաշտպանյալը տուժողին վնասելու դիտավորություն չի ունեցել, նա պաշտպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին, քանի որ Ս. Ուլիխանյանը Ա. Փարսադանյանի ընտանիքի ներկայությամբ փայտով հարձակվել է մեղադրյալի վրա: Ա. Փարսադանյանը դիտավորությամբ է հարվածել թե պաշտպանվել է, այդ մասին գործով միակ վկաները վերջինիս կինն ու երեխաներն են:


Մեղադրյալի հայրը դատական նիստի վերջում մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց  դեպքի մանրամասները.
https://soundcloud.com/user-125433077/gnj7e9aoau8n

Տուժողի եղբոր կինը մեզ տված հարցազրույցում պնդեց, որ մեղադրյաը Ս. Ուլիխանյանին հարվածել է մի քանի անգամ:
__________________

 Իսկ վերջինիս հայրը պնդում է որ իր տղան հարվածել է մեկ անգամ և տուժողին վնասելու   դիտավորություն չի ունեցել:
            Պատմում է Ռուբեն Փարսադանյանը

Ս. Ուլիխանյանն ունեցել է հոգեկան խնդիրներ. այդ մասին պատմեց նաև նրա եղբոր կինը,  նա նաև պնդեց, որ Ուլիխանյանը համապատասխան դեղորայք է օգտագործել:

­­­­­­­­­­________

Դատարանը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ ներկա էր նաև դատաբժշկական փորձագետ Արթուր Անտոնյանը: Նա նշեց, որ նախապես ուղարկված հարցադրումների մասով ինքն իրավասու չէ պատասխանել. և բժշկական թերացումները, և սխալները պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովային դատաբժշկան փորձաքննություն:

Ամբաստանյալի փաստաբան Ռոմա Կոնինյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի իրականացվի հանձնաժողովային դատաբժշկան փորձաքննություն:
           Փաստաբան Ռոմա Կոնինյան -ի խոսքը։

Մեղադրող կողմը ևս չառարկեց միջնորդության դեմ, նշելով, որ իր համար ևս շատ հարցեր թերի էին և անհասկանալի: Սակայն դիտարկեց, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձագետներին տրվելիք հարցերի շրջանակները փաստաբանի կողմից նախապես հստակեցվեն:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց, որ միջնորդության մասին իր վճիռը կկայացնի հաջորդ դատական նիստին, երբ կտեսնի արդեն պատրաստի հարցերի շրջանակը: Հանձնարարեց, որ  պաշտպանող կողմը հարցերի շրջանակը մինչև հաջորդ դատական նիստը ներկայացնի նաև մեղադրող կողմին, որպեսզի 2 կողմերի մոտ էլ թերի հացեր չմնան:

Քրեական գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին:

                                Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                

                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий