էդգար Եգանյանի դեմ քրեական գործ է
հարուցվել։ 2021թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր է․ Եգանյանի քրեական գործը:Դատական նիստին ներկա էր ամբաստանյալ՝ Էդգար Եգանյանը և Լոռու մարզի դատախազ Արտաշես Սահակյանը: է․ Եգանյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Սուղյանը, թողել է փաստաբանական լիազորությունները և անցել նոր աշխատանքի: Դատարանը, է․ Եգանյանի պահանջով դիմել է ՀՀ փաստաբաների պալատ, որպեսզի վերջինս տրամադրի նոր փաստաբան, սակայն դեռևս նոր փաստաբան չէր նշանակել:
Ամբաստանյալը ցանկություն հայտնեց, որ դատական նիստը շարունակվի առանց փաստաբանի ներկայության, նշելով, որ իր շահերը կպաշտպանի հենց ինքը: Նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանը, հաշվի առնելով էդգար Եգանյանի ցանկությունը, դատական նիստը սկսեց առաց փաստաբանի:
Դատարանը լսեց մեղադրող կողմի եզրակացությունը:
էդգար Եգանյանը դատախազ Արտաշես Սահակյանի կողմից ներկայացրած մեղադրանքներն ընդունեց:
Դատաքննությունն ավարտվեց․ դատարանը 10-ը րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը:
Մեղադրող կողմը, հաշվի առնելով, որ ամբաստանյալն ընդունում է իր մեղքը և զղջում է իր արարքի համար, խնամքի տակ ունի անչափահաս երեխա և դրական հատկանիշներով բնութագրություն, մեղավոր ճանաչեց Էդգար Եգանյանին և որպես պատժամիջոց առաջարկեց նշանակել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,
նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի,
որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Էդգար Եգանյանին և նշանակեց 200.000 ՀՀ դրամի չափով
պատիժ տուգանք՝ հնարավորություն տալով ամբաստանյալին այդ գումարը վճարել մաս-մաս:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий