ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 15 сентября 2021 г.

Վահագնիի բնակիչն ընդդեմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության


Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչ Կարեն Մեջինյանը դատարան է դիմել սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու և պարտավորեցնելու պահանջով ընդդեմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:

Կարեն Մեջինյանը ՀՀ Լոռու մարզի, Վահագնի համայնքի, Վանաձոր-Ալավերդի խճուղի 14 հասցեում գտնվող 06-103-0115-0003 կադաստրային համարի տակ գրանցված հողամասի սեփականատերն է: Ինչպես պնդում է հայցվորը, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման ընթացքում հողաշինարարական աշխատանքներ են իրականացվել իր հողամասի միջով. Ասֆալտապատված հատված և կառուցված սելավատարը հայտնվել են հենց իր հողամասում:

Նախնական նիստի ժամանակ դատավոր Արամ Մկրտչյանը նշանակել էր դատահողաշինարարատեխնիկական փորձաքննություն, որպեսզի պարզվեն վերոհիշյալ կադաստրային համարին պատկանող հողամասի սահմանները: Եվ փորձաքննությամբ  պարզ է դարձել Կ․ Մեջինյանի շահերի պաշտպանի խոսքը՝ տեսանյութում․

Դատարանը փորձաքննության արդյունքում պարզել է, որ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որպես պատասխանող կողմ սխալ է ընտրված:  Որպես պատասխանող կողմ, գործում պետք է ներգրավել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

2021թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում իրականացվող դատական նիստին ներկա էր հայցվորի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը, ով դատարան միջնորդություն ներկայացրեց հաջորդ նիստին  հրավիրել դատահողաշինարարատեխնիկական փորձաքննությունն իրականացնող փորձագետներին, որպեսզի հարց ու պասասխանի միջոցով պարզաբանվի հայցվորին պատկանող հողամասի տարածքը ըստ քարտեզագրման: Դատարանը բավարարեց հայցվորի շահերի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանի միջնորդությունը:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Մկրտչյանի, հաջորդ դատական նիստը նշանակեց 2022թ. հունվարի 26-ին:

Комментариев нет:

Отправить комментарий