Սեպտեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Վ. Դոխոլյանի գործը:
Վ. Դոխոլյանը որպես անտառապահ աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառտնտեսության 6-րդ պահաբաժնում։ Վերջինս մեղադրվում է իր աշխատանքի հանդեպ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, որի արդյունքում 2019թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են վերոհիշյալ անտառտնտեսության տարածք և օգտվելով նրանից, որ տարածքը չի վերահսկվում, ապօրինի հատել են թվով 87 ծառ, մթերել որպես վառելանյութ և անարգել դուրս բերել անտառից: Այսպիսով պետությանը պատճառել են 2.629.500 ՀՀ դրամի չափով վնաս:
Դատարանը Մ. Մարտիրոսյանի
քարտուղարությամբ նշանակել էր դատաքնություն և հանձնարարել որպեսզի սեպտեմբերի 2-ին
դռնբաց դատական նիստի ժամանակ ներկա գտնվեն մեղադրողի, տուժողի ներկայացուցիչները և
ամբաստանյալը:
Սեպտեմբերի 2-ին հրավիրված դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Վ. Դոխոլյանը և Լոռու մարզի
դատախազության դատախազ Արամ Ավագայանը: Դատական
նիստին չէր ներկայացել տուժողի ներկայացուցիչը, սակայն զանգահարել էր դատարան և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում հիշյալ կազմակերպությունում և իրավասու
չէ, որպես տուժող դատարան ներկայանալու: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի փաստաբանը: Նա ևս զանգահարել էր դատարան և խնդրել, որ դատավորը հետաձգի
դատական նիստը, քանի որ ինքը չի կարող ներկա գտնվել նիստին:
Մեղադրող կողմը կարևորեց դատապաշպանի
ներկայությունը և խնդրեց դատարանին որպեսզի դատական նիստը հետաձգվի:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ
դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում
կայացրեց․ նիստը հետաձգել
մինչև նոյեմբերի 1-ը:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий