ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 17 сентября 2021 г.

Դանակահարել է և դիմել փախուստի


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 16-ին քննվում էր Ն. Թադևոսյանի գործը:

2021թ. հունիսի 5-ին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկից դեպի Լոռու մարզի Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում Ն. Թադևոսյանի և Տ. Դումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճի ընթացքում Ն. Թադևոսյանը, գրպանից հանելով ծալովի դանակը, դանակահարել է Տ. Դումանյանին և դիմել փախուստի:

Տ. Դումանյանին տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ էլ մի քանի ժամ անց վերջինս մահացել է:
Քրեական գործով դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը և տուժողի իրավահաջորդը: Եվ քանի որ դատական նիստի նախապատրաստական հատվածում տուժողի իրավահաջորդի ներկայությունը պարտադիր չէր, դատարանը ամբաստանյալի փաստաբան Տաթևիկ Հակոբյանի խնդրանքով դատական նիստն սկսեց առանց տուժողի իրավահաջորդի ներկայության:


Նիստի ընթացքում դատավորը հարցերի միջոցով փորձեց պարզել ամբաստանյալի ինքնությունը, որից հետո ներկայացրեց վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:

Ն. Թադևոսյանի շահերի պաշտպան Տաթևիկ Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը, դատարանը, մեղադրող կողմի հետ  համաձայնության գալով, դատական նիստը ավարտելու որոշում կայացրեց:

Դատական նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2021թ. հոկտեմբերի 21-ին:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий