Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան նստավայրում 2021թ․ սեպտեմբերի 22-ին քննվում էր Վահան Մկրտչյանի գործը:
Վերջինս մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանը այլ անձին պատկանող անձնագրով հատելու համար:
Ըստ մեղադրող կողմի 2019թ. դեկտեմբերի 3-ին Վահան Մկրտչյանը Գոգավանսահմանային անցակետում վերահսկողության բաժնի ծառայողին ներկայացրել է Միքայել Միտիչյան անվամբ անձնագիրը, փորձելով անցնել սահմանը, սակայն դա նրան չի հաջողվել: Դրանից հետո հայցվորը նույն գործողությունն իրականացրել է արդեն Բագրատաշեն սահմանային ացակետում, որտեղից էլ հատել է սահմանը և մուտք գործել Վրաստանի հանրապետություն։Վահան Մկրտչյանը նույն օրը հետ է վերադարձել հատելով ՀՀ սահմանը առանց որևէ խնդրի:
Հայցվորի փաստաբան Գուրգեն Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց դատարան որպեսզի դատական նիստը անցկացվի համաձայնեցված վարույթով: Մեղադրող կողմը՝ դատախազ Վաչե Ղազարյանը չառարկեց միջնորդության դեմ: Տավուշի մարզի դատավոր Զոյա Զաքինյանը հայցվորից հարց ու պատասխանի միջոցով
փորձեց պարզել՝ միջնորդությունը համաձայնեցված է իր հետ և արդյոք տեղեկացված է դրան հաջորդող բոլոր հետևանքների մասին, այնուհետև կողմերին 10 րոպե ժամանակ տվեց համաձայնության գալու և արձանագրությունը կազմելու համար:Ըստ համաձայնության արձանագրության, ամբաստանյալն ընդունում
է իր մեղքը և որպես պատժամիջոց-տուգանք՝ կվճարի 450.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ
դատավոր Զոյա Զաքինյանի որոշում կայացրեց՝ մեղավոր
ճանաչել Վահան Մկրտչյանին և պարտավորեցնել վճարելու տուգանքը։
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий