Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ սեպտեմբերի 17-ին քննվում էր Վ. Քոչարյանի գործը:
Վ. Քոչարյանը մեղադրվում է «Բաղերի գլուխ» կոչվող հանդամասից ապօրինի ծառ հատելու մեջ: «Բաղերի գլուխ» հանդամասը
գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» 2-րդ պահաբաժնում:Ըստ մեղադրող կողմի Վ. Քոչարյանը դեկտեմբերի 23-ին անհայտ անձի հետ նշված հանդամասում կտրել է 2 բոխի և 1 հաճարենի: Նրան տեսել է անտառապահը, նկատելով դա, Վ․ Քոչարյանը փախուստի է դիմել: Այս մասին նա պատմել է ընկերոջը՝ Արմեն Ռասոյանին, դեպքի մանրամասներն իմանալուց հետո, նրանք համաձայնության են եկել և վերջինս, ընկերոջը փրկելու համար ծառահատումներն իր վրա է վերցրել։ Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական և կենդանական աշխարհին պատճառած վնասի հատուցման չափը կազմել է 171.000 ՀՀ դրամ:
Դատական նիստի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ
Լոռու մարզի դատախազի հրամանով քրեական գործի դատախազ՝ Արմեն Շիրմանյանի փոխարեն գործի
վարույթը շարունակելու է ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը, ով և ներկայացել
էր նիստին։ Նիստին ներկա չէր ամբաստանյալ՝ Վ. Քոչարյանը։ Նա այժմ Վանաձոր
քրեակատարողական հիմնարկում գտնվում է կալանքի տակ՝ սակայն այլ քրեական գործով:
Դատարանը ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար դիմել
է համապատասխան վարչություն, սակայն չի հաջողվել ամբաստանյալի ներկայությունն ապահովել:
Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Աշոտ Ղազարյանը, ինչպես նաև տուժողի
ներկայացուցիչ Արթուր Մամաջանյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան, որ աշխատանքի
ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, և գործի քննությունը
կարող են իրականացվնել առանց իր ներկայության:
Դատարանը, դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց, որ դատական նիստին կարևոր է ամբաստանյալ՝
Վ. Քոչարյանի ներկայությունը և հանձնարարեց համապատասխան գրություն
ուղարկել քննչական կոմիտե որպեսզի հաջորդ նիստին, որը նշանակվեց
հոկտեմբերի 4-ին, ապահովեն ամբաստանյալի ներկայությունը:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий