ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 14 сентября 2021 г.

Ապօրինի ձեռք բերված զենքով մտել է ժամանցի վայր (Մուլտիմեդիա, Փոդքասթ)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 13-ին քննվում էր Ա. Սարկիսյանի գործը:

Սարկիսյանը, ինչպես հետագայում պարզել էր քննությունը, ապօրինի կերպով ձեռք բերված զենքը պայուսակի մեջ թաքցրած՝ մտել է Վանաձորի Խորենացի 7 հասցեում

գտնվող «Վեպ Գեյմ Զոն» խաղային ժամանցի վայր: Իսկ թե երբ է և ինչպես է Ա. Սարկիսյանը ձեռք բերել ակոսափող ատրճանակն ու փամփուշտները՝ քննությամբ չի բացահայտվել:

Ա. Սարկիսյանի փաստաբան Գուրգեն Հարութունյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:
Դատարանը 2 կողմերին համաձայնության գալու նպատակով ժամանակ տվեց: Արդյունքում՝ կողմերը համաձայնության եկան և կազմեցին Համաձայնեցման արձանագրությունը:

Դատարանը Ա. Սարկիսյանին մեղավոր ճանաչեց. նա դատապարտվեց ազատազրկման
2
տարի ժամկետով: Սակայն, հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը և գործի հանգամանքները, դատարանը որոշեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, այլ կսահմանվի փորձաշրջան 2 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալի վարքագծի վրա վերահսկողությունը կդրվի ՀՀ ադարադատության նախարարության ինֆորմացիայի քրեական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա:


Լոռու մարզի դատախազի տեղակալ Մովսես Մովսիսյանը բարձրաձայն ընթերցեց արձանագրությունը. /լսեք այստեղ՝ Մովսես Մովսիսյան /․

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Ա. Սարկիսյանին, պատիժը պայմանականորեն չկիրառել, և 2 տարի ժամկետով ամբաստանյալի վարքի վրա վերահսկողություն իրականացնել:

                               Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий