ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 8 сентября 2021 г.

Դատարանը հայցը մասնակի բավարարեց

2021թ․ օգոստոսի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում քննվել էր Վաչագան Բաբայանի գործն ընդդեմ «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» Դատական նիստը ՍՊԸ և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանի:

«Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ
-ը քարամշակման արտադրամաս է, որտեղ հայցվոր Վաչագան Բաբայանը աշխատել է 2 տարի և 3 ամիս: Ինչպես ինքն էր նշում աշխատանքի սկզբնական շրջանում հիշյալ ընկերությունը պատշաճ մակարդակով վճարել է աշխատավարձը, սակայն ժամանակի ընթացքում ընկերությունը սկսել է ուշացնել, ապա դադարել է աշխատավարձը վճարել:

Գործով նշանակվել էր դատաքննություն, և օգոստոսի 20-ի նիստի ժամանակ հայցվորի փաստաբան Գրետա Ռամազյանը դատարան ներկայացրեց փաստաթուղթ, որով պարզ դարձավ, որ Վաչագան Բաբայանն իսկապես աշխատել է հիշյալ ընկերությունում բանվորի հաստիքով: Գրետա Ռամազայանը նաև նիստի ժամանակ դատարան ներկայացրեց չվճարված աշխատավարձի և նրա նկատմամբ հաշվարկված տուժերի պահանջ: Ըստ փաստաբանի «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանը հայցվորին պարտք են 1մլն ՀՀ դրամի չափով աշխատավարձ, և որպես չվճարված աշխատավարձի տույժ պետք է վճարի ևս 1 մլն ՀՀ դրամ:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը գործով վճիռը հրապարակել է  տարբերակով սեպտեմբերի 7-ին` օն-լայն տարբերակով: Այսպիսով Վաչագան Բաբայանի հայցն ընդդեմ «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ-ի չվճարած աշխատավարձը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գումարը բռնագանձելու պահանջի մասին՝ բավարարվել է դատարանի կողմից: Դատարանը որոշել է պատասխանող «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ-ից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, որից 1.000.000 ՀՀ դրամը որպես չվճարված աշխատավարձ, իսկ մյուս մասը՝ որպես տուգանք: Հայցն ընդդեմ հիշյալ ընկերության տնօրեն՝ Գագիկ Շավինյանի, դատարանը մերժեց:
«Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ-ից պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք: Ինչպես նաև հիշյալ ընկերությունից բռնագաձել նաև 60.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար:
Հիշեցնենք
, որ դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից՝ մեկամսյա ժամկետում:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                               ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                    «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                      հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 


 

 



 

Комментариев нет:

Отправить комментарий