ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 11 сентября 2021 г.

Ոչ սթափ վիճակում քաղաքացին փորձել է կրկնակի քվեարկել



  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում սեպտեմբերի 10-ին քննվում էր Ս. Ղուկասյանի գործը:

Ս. Ղուկասյանը 2021թ.  հունիսի 20-ին կայացած ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Վանաձոր քաղաքում տեղակայված թիվ 23/29


 ընտրատեղամասում ժամը 12:08-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը, ընտրել:


Այնուհետև, նույն օրը ժամը 19:53 սահմանում ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կրկնակի քվեարկել: Սակայն մատնահետքը վերցնող գրանցման սարքավորումն արձանագրել է կրկնակի ընտրության փորձ:
Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել:

2021թ. սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի պարզեց, որ  ամբաստանյալ Ս. Ղուկասյանինը ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից չի ստացել մեղադրական եզրակացության պատճենը:

Եվ քանի որ ամբաստանյալը մանրամասն չգիտեր, չէր տեղեկացվել, թե ինչում է մեղադրվում,  այդ իսկ պատճառով դատարանը որոշեց, որ գործի հետագա քննությունն անհնար է: Եվ որպեսզի հաջորդ դատական նիստի ժամանակ նման խնդիրներ չառաջանան, մեղադրական եզրակացության պատճենը տեղում տրամադրեցին ամբաստանալին:
Դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий