2021թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Հակոբյանի գործը:
Վանաձորի բնակիչ Ա. Հակոբյանը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն 2021թ. հունիսի 29-ին
Հայքի հրապարակում վարել է ավտոմեքենան, այն էլ ոչ սթափ վիճակում, որի համար էլ մեղադրանք է առաջադրվել:Քրեական գործով դատական նիստին ներկա էր ամբաստանյալ Ա. Հակոբյանը և մեղադրող կողմից ՀՀ լոռու մարզի դատախազ Եսայի Բաբելյանը: Ամբաստանյալը առայժմ փաստաբան չունի, բայց արդեն դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն տրամադրվի հանրային պաշտպանի ծառայություն: Նիստերի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ դատարանը դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, սակայն դեռևս ոչ ոք չի ներգրավվել գործում։ Հանրային պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ ազատ փաստաբաններ չկան, քանի որ գրասենյակի փաստաբանների մի մասն այլ աշխատանքի են անցել:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալը ցանկություն
է հայտնել շահերի պաշտպան ունենալու և դեռևս չունի, նիստը նախագահող դատավոր
Լուսինե Ալավերդյանը որոշում կայացրեց, որ դատական նիստը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Հանրային
պաշտպանի գրասենյակը ամբաստանյալ Ա․ Հակոբյանին չի տրամադրել փաստաբան:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, հաջորդ
դատական նիստը նշանակեց 2021թ․ սեպտեմբերի 30-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий