2021թ․ Սեպտեմբերի 9-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Կարինե Պետրոսյանի գործը:
Կարինե Պետրոսյանը դատարան էր դիմել պատճառված վնասի հատուցման պահանջով՝ ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի:
Հայցադիմումն ընդունվել էր
և պետք է դատական նիստն անցկացվեր պարզեցված
վարույթով, վճիռը հրապարակվեր օն-լայն տարբերակով, դատական իշխանության պաշտոնական
կայքում: Սակայն պատասխանող կողմը դատարան դիմում էր ներկայացրել, որում նշուվում էր,
որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դեբեդ
մասնաճյուղն իրավասու չէ մասնակցել դատական նիստին և խնդրել էր, որպեսզի դատարանը փոխի
պատասխանող կողմին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի փոխարեն «Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ-ով: Դատարանը միջնորդությունն ընդունել էր և 2021թ. սեպտեմբերի 9-ի դատական
նիստին ներկայացել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ փաստաբան Գագիկ Թովմասյանը
և հայցվորի փաստաբան Տիգրան Նաղդալյանը:
Նիստի ընթացքում դատարանը
հետազոտեց գործում առկա ապացույցները, որտեղ կար սեփականության և ամուսնության վկայական, այրված իրերից
լուսանկարներ և այլ ապացուցներ, ինչպես նաև դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի տնօրեն Վարդան Ղազարյանի կողմից,
որում նշվում էր, որ 2020թ. հուլիսի 10-ին լույսի տատանումներից վթար է առաջացել:
Պատասխանող կողմի շահերի պաշտպան Գագիկ Թովմասյանն առկա ապացույցների մասով նշեց, որ կան բազմաթիվ թերություններ:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արամ Մկրտչյանի, Կարինե Պետրոսյանի
գործով վճիռը կհրապարակի սույն թվականի սեպտեմբերի 28-ին՝ դատական իշխանության պաշտոնական
կայքում:
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ինն են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий