Իր աշխատանքի իրավունքը վերականգնելու համար, Լուսինեն քաղաքացիական հայցով դիմել է դատարան։ Լուսինե Գենջյանը «Վանաձորի Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատում էր որպես ռուսերենի ուսուցչուհի և տնօրենի տեղակալն էր՝ ուսումնական գծով:
Լուսինե Գենջյանը տարբեր ժամանակահատվածներում ընդգրկվել և աշխատել է ընտրական հանձնաժողովներում․ 2016թ.-ին, ապա նաև 2021թ.-ի Աժ արտահերթ ընտրություններին ընտրական հանձնաժողովի անդամ է եղել: Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված հանձնաժողովների վերապատրաստման դասընթացներին ընդգրկվել է նաև որպես դասընթացավար:
Իսկ մինչ այդ, ինքն էլ դասընթացավարական վերապատրասման դասընթացներ պիտի անցներ։ 2021թ․ հունիսի 1-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի համար վերցրել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը:Դպրոցի տնօրեն՝ Դավիթ Մելքոնյանը Լուսինե Գենջյանի արձակուրդի հրամանը ստորագրել է 2021թ․ հունիսի 1-ին և մեկ օր անց՝ հունիսի 2-ին ազատել է աշխատանքից, այն պատճառաբանությամբ, որ հայցվորը բացակայել է դպրոցից հունիսի 1-ին և 2-ին:
Ըստ հայցվորի ներկայացուցիչ Արամ Կարապետյանի, խախտվել է իր պաշտպանյալի իրավունքը։
Հայցվորի խոսքով, մայիսի 27-ին Լուսինե Գենջյանը տնօրենին ներկայացրել է Տարածքային ԸՀ-ի նախագահի կողմից դիմում: Ըստ դիմումի, Լուսինե Գենջյանը ժամանակավորապես ազատված է աշխատանքային պարտականություններից, քանի որ պետք է մասնակցի ԱԺ ընտրական գործընթացին: Սակայն, չցանկանալով չարաշահել, տնօրենից դիմումով խնդրել է իրեն հասանելիք արձակուրդը: Վերջինիս կողմից ոչ մի առարկություն չի եղել: Եվ քանի որ ուսումնական գործընթացը շարունակվում էր, խոստացել էր, որ հնարավորության դեպքում կգնա դպրոց, իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու: Սակայն, երբ Լուսինե Գենջյանը հունիսի 7-ին վերադարձել է դպրոց, տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից:
2021թ․ հոկտեմբերի 11-ին կայացած դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր՝ Վարդուհի Հովնանյանն ուսումնասիրեց գործում առկա ապացույցները, որոնցում առկա էր նաև տնօրենի պատասխան նամակը: Նա նամակում նշել էր Լուսինե Գենջյանին աշխատանքից ազատելու պատճառը: Քանի որ COVID-19 համաճարակի պատճառով դպրոցում 2020-2021 ուսումնական տարին ավարտվում էր հունիսի 15-ին, իսկ հայցվորը, քանի որ նաև ռուսաց լեզվի ուսուցիչ էր, հետևաբար, նրա բացակայությունը դպրոցից՝ համարվել է անհարգելի: Ստացվում է, որ վերջինս աշխատանքի չի գնացել 2 օր, որն էլ տնօրենի համար հիմք է հանդիսացել Լուսինե Գենջյանին ազատելու աշխատանքից։
Այսպես հայցվոր՝ Լուսինե Գենջյանը դատարանից պահանջում է, որպեսզի «Վանաձորի Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մելքոնյանն անվավեր ճանաչի 2021թ. հունիսի 2-ի իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վճարի հարկադիր պարապուրդի դիմաց, ինչպես նաև փոխհատուցի դատական ծախսերը, ընդհանուր թվով՝ 300.000 ՀՀ դրամ:
Գործով հաջորդ դատական նիստը
նախագահող դատավոր՝ Վարդուհի Հովնանյանը նշանակեց 2021թ. նոյեմբերի 2-ին:
Комментариев нет:
Отправить комментарий