ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 26 октября 2021 г.

Վրաերթ՝ մահվան ելքով

Օձուն համայնքի բնակիչ Ա. Ձավարյանը 2021թ. հունվարի 26-ին նախնական տվյալներով ոչ սթափ վիճակում է վարել մեքենան և վրաերթի է ենթարկել համագյուղացի Մարինե Ղահրամանյանին:
Մարինե Ղահրամանյանը վրաերթի արդյունքում մահացել է:

2021թ հոկտեմբերի 25-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացավ քրեական գործով հերթական նիստը: Դատարանը ժամանակ էր տվել կողմերին համաձայնության գալու և գործը համաձայնեցված վարույթով անցկացնելու համար: Սական կողմերը բանակցելուց  հետո համաձայնության չէին եկել:

Ա
մբաստանյալի շահերը պաշտպանելու համար նիստին ներկայացել էին միաժամանակ 2 փաստաբան։
Ամբաստանյալ՝ Ա. Ձավարյանը նախորդ նիստի ժամանակ  դատարանից իր շահերը պաշտպանելու համար փաստաբան էր խնդրել: Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակվել էր փաստաբան՝ Սևակ Սեդոյանը: Սակայն ամբաստանյալը նիստին ներկայացել էր իր կողմից վարձակալած փաստաբանի հետ, և խնդրեց, որ իր շահերը պաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ Արման Մնացականյանը:



Փաստաբան՝  Արման Մնացականյանը  դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար, քանի որ ընդամենը ժամեր առաջ էր ներգրավվել գործում՝ որպես շահերի պաշտպան: Ինչպես նաև խնդրեց դատարանից որպիսի իրեն տրամադրեն գործում առկա բոլոր փաստաթղթերը, քանի որ ամբաստանյալի մոտ առկա է ոչ ամբողջական տարբերակը:

ՀՀ լոռու մարզի դատախազի տեղակալ՝ Ռուդիկ Մինասյանը միջնորդության դեմ առարկություն չուներ:

Նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 19-ին:



                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий