Նա 1996թ. գյուղի համայնքնապետն է եղել, իր գործի շարնակությունը թողնում է առավել երիտասարդ սերնդին, որովհետև արդեն 75 տարեկան է: Համայնքի երկարատև պատմության մեջ առաջին անգամն է, որ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ: Մինչ այդ այստեղ միշտ պարզ են եղել ընտրությունների արդյունքները:
Գործող գյուղապետը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելու
եկավ օրվա երկրորդ կեսին՝ բարձր տրամադրությամբ, մեծ հույսերով ու լավատեսությամբ:
Առաջադրված 3 թեկնածուներից 2-ը՝ Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը ընտրության եկել
էին անմիջապես իրենց կիրակնօրյա աղոթքից հետո: Նրանք Ֆիոլետովոյում տեղակայված
24/1 ընտրատեղամասում էին 08:25-ին:
Ուղիղ 20։00-ին ընտրատեղամասի դռները փակվեցին։
Թիվ 24/1 ընտրատեղամասում այժմ
ձայների հաշվարկման փուլն է:
Комментариев нет:
Отправить комментарий