ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 26 октября 2021 г.

Ապօրինի անտառհատման դեպք Վահագնիում


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում  2021թ հոկտեմբերի 25-ին քննվում էր ապօրինի անտառհատման հերթական բացահայտված գործը:

Ամբաստանյալ՝ Մասիս Փարեմուզյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ:


Ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալը 2021թ մայիսի 17-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության Վահագնի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքից հատել է կանգուն ծառեր: Ծառերը մասնատելիս՝ նրան տեսել է անտառապետը:
Բ
ուսական աշխարհին պատճառած վնասի չափը կազմում է 151.500 ՀՀ դրամ:
Քրեական գործով դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդ՝ Սերյոժա Ղամբարյանը: Քանի որ 2021թ
հոկտեմբերի 25-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել էր մի քանի ժամով: Սերյոժա Ղամբարյանն աշխատանքի լինելու պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Նիստերի քարտուղար՝ Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ տուժողի իրավահաջորդը ամբաստանյալից պահանջ չունի, և դեմ չէ, որ գործը քննությունը շարունակվի առանց իր ներկայության։
Ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Սևակ Սեդոյանը միջնորդություն ներկայացրեց
դատարան, որ գործը քննվի համաձայնեցված վարույթով: Ամբաստանյալը
, սակայն, չէր վճարել վնասը։ ՀՀ լոռու մարզի դատախազության դատախազ Արամ Ավագյանը ամբաստանյալի  հետ բանավոր համաձայնության եկան: Ըստ համաձայնության և ըտնդառաջելով ամբաստանյալի խնդրանքին, վերջինս գումարը կվճարի մաս-մաս՝ ամսական 15.000 ՀՀ դրամի չափով:

 Նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանը 5րոպե ժամանակ տվեց կողմերին համաձայնության գալու և համաձայնեցման արձանագրությունը դատարան ներկայացնելու համար:

Ըստ արձանագրության ամբաստանյալ՝ Մասիս Փարեմուզյանն իրեն մեղավոր ճանաչեց:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ  դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ՝ Մասիս Փարեմուզյանին: Որպես պատժամիջոց նշանակեց 1 տարվա ազատազրկում: Որը սակայն պայմանականորեն չի կիրառվի: 1տարի ժամկետով ամբաստանյալի վարքի վրա վերահսկողություն նշանակեց: Ինչպես նաև Մասիս Փարեմուզյանին վրա պարտավորություն դրվեց , որ նա «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության Վահագնի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքում ծառատունկ իրականացնի՝ պետք է տնկի ցանկացած տեսակի թվով 20 տնկի։

                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий