Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։ Լ. Խաչատրյանը պատմել էր, որ 2020թ. հուլիսի 16-ին հերթական վեճի ժամանակ՝ իրենց տանը, Կ. Գալստյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Ամբաստանյալի շահերի պաշտպան Գագիգ Նալբանդյանը
միջնորդություն ներկայացրեց դատարան այն մասին, որ գործում այլևս տուժող կողմ չկա:
Կ. Գալստյանը և Լ. Խաչատրյանը համաձայնության են եկել և հաշտվել են: Փաստաբանը
առաջարկեց, որ օրենքի համաձայն, եթե կողմերն այլևս իրարից
որևէ պահանջ չունեն, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը փորձեց նաև ճշտել, արդյոք կողմերի միջև հաշտությունը կամավոր է, հիմնաված է երկկողմանի համաձայնության վրա և չի եղել արդյոք որևէ սպառնալիք: Ապա լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը:
Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր շահերի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե
Ալավերդյանի, որոշում
կայացրեց՝ կարճել գործի վարույթը՝ հաշտեցման
հիմքով:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий