ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 7 октября 2021 г.

Մի քանի անգամ օդ է կրակել

2021թ․ հոկտեմբերի 6-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Բագրատյանի գործը: Վերջինս մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ:

Ըստ մեղադրող կողմի, Ա. Բագրատյանը չունենալով օրենքով սահմանված կարգով զենք պահելու և կրելու իրավունք, չբացահայտված հանգամանքներում ձեռք է բերել «AKM» տեսակի ինքնաձիգ:

Զենքը պահել է իր կնոջ հոր՝ Ռաֆայել Սարուխանյանի այգետնակի նկուղում: 2021թ. հունիսի 22-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից մոտ 30 մետր հեռավորության վրա ինքնաձիգով մի քանի անգամ դեպի օդ է կրակել: Մեկ անագամ էլ տուն գնալու ճանապարհին է օդ կրակել։

Նախորդ դատական նիստի ժամանակ  Ա. Բագրատյանի  շահերի պաշտպան Հովսեփ Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ գործը քննվի համաձայնեցված վարույթով: Դատարանը նախորդ նիստին կողմերին մինչև հոկտեմբերի 6-ը ժամանակ էր տվել՝ բանակցելու համար: Սակայն դատական նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ պարզ դարձավ, որ կողմերը համաձայնության չեն եկել։

Նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանը որոշում կայացրեց՝ անցնել դատաքննության փուլին: Դատական նիստի ժամանակ ընթերցվեց մեղադրական եզրակացությունը, որից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը այն սկսեց գրավոր հետազոտման փուլից:
 Բայց
շահերի պաշտպանը դատարան միջնորդություն ներկայացրեց  դատական նիստը հետաձգելու, պարզաբանելով, որ ինքը ենթադրում էր, որ դատական նիստը պետք է անցկացվեր համաձայնեցված վարույթով, իսկ իրավիճակի այսպիսի փոփոխության դեպքում իրեն ժամանակ է պետք  պատշաճ մակարդակով Ա. Բագրատյանի պաշտպանության գործնթացին պատրաստվելու համար:
Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ:

 Նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանն ընդունեց փաստաբանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց 2021թնոյեմբերի 15-ին:                                                                          

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий