2021թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացավ Արմեն Դալլաքյանի քրեական գործով հերթական նիստը:
Արմեն Դալլաքյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ։ Հիշեցնենք, որՆախորդ նիստը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մոտկորի անտառապետության տարածքի «Քոչարենց աղբյուր» կոչվող հանդամասում 2020թ. սեպտեմբերի 28-ին առանց ծառահատման թույլտվություն ունենալու՝ ծառեր էր հատել։ Նախորդ դատական նիստի ժամանակ Արմեն Դալլաքյանը խնդրել էր, որ դատարանն իրեն շահերի պաշտպան տրամադրի, քանի որ փաստաբանի ծառայությունից վճարովի հիմունքներով օգտվելու հնարավորություն չունի:Դատարանը նրա խնդրանքը բավարարել էր և Արմեն Դալլաքյանի շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան՝ Սևակ Սեդոյանը: Դատական նիստը շարունակվեց առանց տուժողի ներկայացուցիչ՝ Արթուր Մամաջանյանի: Նա տեղեկացրել էր, որ նիստին չի
կարող ներկայանալ աշխատանքային զբաղվածության պատճառով։
Ամբաստանյալի փաստաբան՝ Սևակ
Սեդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որ գործը քննվի համաձայնեցված վարույթով:
Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը 15 րոպե ժամանակ տվեց կողմերին, բանակցելու,
համաձայնության գալու, համաձայնեցման արձանագրությունը կազմելու համար:
Արձանագրությունը լսելուց հետո նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը ամբաստանյալից ճշտեց՝ արդյոք տեղյակ է համաձայնեցված վարույթի հետ կապված բոլոր մանրամասներին, ապա անցավ խորհրդակցական սենյակ դատավճիռը կազմելու համար:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ
դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում
կայացրեց՝ մեղավոր
ճանաչել ամբաստանյալ Արմեն Դալլաքյանին: Պատժամիջոց նշանակվեց 1 տարի ազատազրկումը,
որը սակայն պայմանականորեն չի կիրառվի: Դատարանը մեղադրյալի վարքի վրա վերահսկողություն
նշանակեց: Ինչպես նաև պարտավորություն դրեց Արմեն Դալլաքյանի վրա, որ նա «Հայանտառ»
ՊՈԱԿ-ի այն հատվածում, որտեղ ապօրինի
ծառեր է հատել՝ ծառատունկ
իրականացնի․ Արմեն Դալլաքյանը պարտավորվեց տնկել ցանկացած տեսակի թվով 20 ծառ:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий