ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 8 октября 2021 г.

Տնօրենը յուրացրել է խոհարարի օգնականի աշխատավարձի մի մասը

Հոկտեմբերի 7-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Լուսինե Միքայելյանի գործը:

Լուսինե Միքայելյանը «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Նա 2016թ փետրվարի 1-ին աշխատանքի է

ընդունել Ռիմա Մինասյանին, որպես դպրոցի խոհարարի օգնական: Տնօրենը Ռիմա Մինասյանից թաքցրել է նրա աշխատավարձի իրական չափը  և առձեռն վճարել է ամսական 40.000 ՀՀ դրամ:
Այսպիսով,
Ռիմա Մինասյանի ամսական ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամի չափով աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Լուսինե Միքայելյանը նաև կեղծ  տեղեկություններով փաստաթուղթ է կազմել վերջինիս աշխատավարձի վերաբերյալ, որի շնորհիվ Ռիմա Մինասյանը ընդգրկվել է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում՝ ձեռք է բերելով անապահովության նպաստ ստանալու  իրավունք:

Դատարանը լսեց կողմերին:
ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ դատախազի, ամբաստանյալն իրականացրել է միջին ծանրության հանցագործություն դեռևս 2016 թվականին։ Դեպքից անցել է 5 տարուց ավելի ժամանակահատված, հետևաբար, լրացել է հանցագործության վաղեմության ժամկետը:
Ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Ժորա Վարոսյանը դատարանին վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը ամբաստանյալին հարկ համարեց տեղեկացնել, որ վաղեմության ժամկետը լրանալու սկզբունքով գործը կարճելը արդատացնող հիմք չի հանդիսանում և որոշում կայացրեց՝ քրեական գործը կարճել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий