ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 15 октября 2021 г.

Մանկավաճառության մեջ մեղադրանքի գործով վճիռ է հրապարակվել

2021թ
․ սեպտեմբերի 29-ին Դատական նիստը՝ այստեղ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվել էր Նաիրա Այվազյանի գործը:

Նաիրա Այվազյանը մեղադրվում էր զրպատության մեջ:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը և հիշյալ հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը դատարան էին դիմել, որպեսզի դատարանի օգնությամբ  պարտավորեցնեն Նաիրա Այվազյանին՝ հրապարակայնորեն Արշակ Ջերջերյանից ներողություն խնդրելու և ԶԼՄ-ների միջոցով հերքելու վերը նշված ընկերության հաշվին  տարածած զրպատությունները:

Հայցվորները նաև պահանջում են, որ պատասխանող կողմը վիրավորանքի և զրպարտության համար որպես փոխհատուցում յուրաքանչյուրին վճարի 1մլն ՀՀ դրամ և դատական ծախսերը:  

Հիշեցնենք որ երեխային կորցրած մայրը հարցազրույցի ժամանակ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին և նրա փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին մեղադրում էր նրանում, որ վաճառել են իր առողջ երեխային, փոխարենը տալով մահացած երեխայի դի: Այդպես էր կարծում, քանի  որ դատաբժշկական գիտահետազոտական կենտրոնի տվյալներում երեխայի դիակի չափսերը չէին համապատասխանել հիվանդանոցի կողմից ներկայացրած չափսերին: Փաստաբան Թեհմինե Հովսեփյանը սեպտեմբերի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ նշեց, որ դիակի չափսերը կարող էր փոփոխվել ժամանակի ընթացքում, հատկապես, որ դատագենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխայի դին Նաիրա Այվազյանի
երեխայինն է: Եվ ոչ մի ապացույց չկա, որ հիվանդանոցի անձնակազմը հանցավոր գործունեություն է իրականացրել:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ալֆրեդ Վարդանյանը գործով վճիռը հրապարակել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ օն-լայն տարբերակով:

 Հ
այցը բավարարվել է մասնակի: Ըստ վճռի, պատասխանող Նաիրա Այվազյանը պարտավոր է բանավոր եղանակով ցանկացած լրատվական միջոցով, որին հնարավոր է հետևել նաև ինտերնետային տիրույթում հերքել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ հարցազրույցի ընթացքում ասված զրպարտություն հանդիսացող բոլոր արտահայտությունները, որոնք ասվել էին 04.02.2020թ.: Նաիրա Այվազյանը նաև պարտավորվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին որպես զրպարտության համար փոխհատուցում, վճարել 500.000 ՀՀ դրամ, դրան գումարվում են նաև դատական ծախսերը՝ 14.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի ծառայության համար վճարը, որը կազմել է 300.000 ՀՀ դրամ:

Իսկ 2-րդ հայցվորի՝ հիշյալ ինստիտուտի փոխտնօրենի  պահանջները այսպիսին էին: Նաիրա Այվազյանը, որպես զրպարտության փոխհատուցման գումար Արշակ Ջերջերյանին պետք է վճարի 500.000 ՀՀ դրամ, ինճպես նաև 14.000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և փաստաբանի ծառայության համար վճար՝ 200.000 ՀՀ դրամ:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և հիշյալ հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի վերը նշված պահանջները դատարանը չի բավարարել:

Վճիռը կամովի չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապան հաշվին:

 Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ հրապարակման օրից մեկամսյա ժամկետում:


                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 




 

Комментариев нет:

Отправить комментарий