ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 27 октября 2021 г.

Վաճառել է, համոզված լինելով, որ իր կովն է /տեսանյութ/

 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչ Լուսիկ Սաֆարյանը        դատարան է դիմել նա պահանջ ունի իր համագյուղացուց։

 Լուսիկ Սաֆարյանն իր 4 կովը 2020թ. գարնանը տվել էր համագյուղացի հովիվ՝ Մհեր Մինասյանին, ամռանն այդ կենդանիներին սարում պահելու և աշնանը վերադարձնելու պայմանով: Պարտավորվել էր յուրաքանչյուր կովի համար ամսական վճարել 3000 ՀՀ դրամ: Հայցվորի փաստաբան Անահիտ Ալոյանը պնդում է, որ իր պաշտպանյալն ամեն ամիս Մհեր Մինասյանին պարտաճանաչ վճարել է 12.000 ՀՀ դրամ: Համագյուղացիների միջև նաև բանավոր պայմանավորվածություն է եղել, որ կովերի վնասվելու դեպքում Մհեր Մինասյանը պետք է վերադարձներ վնասը՝ գումարի տեսքով:

Փաստաբանի խոսքով հայցվորը նախրապահի պատճառով կանգնել է փաստի առաջ Մհեր Մինասյանից իր կովը վերցրել, վաճառել է 270.000 ՀՀ դրամով, գնացել ՌԴ։ Պարզվել է, որ նախրապանից իրենք ոչ թե իրենց, այլ ուրիշ գյուղացու պատկանող կովն են վաճառել։ Ստիպված են եղել այդ կովը հետ գնել և վերադարձնել տիրոջը։ Սակայն, կովին իրական տիրոջը վերադարձնելու համար Արմավիրի շուկայից հետ են գնել արդեն շուկայական թանկ գնով՝ 340.000 ՀՀ դրամով։

Նախրապան Մհեր Մինասյանի նախիրից կովեր են պակասում, թվով 11 կով։ Դեռևս պարզ չէ, դրանք կորել են, թե գողացվել։  Շահերի պաշտպան Անահիտ Ալոյանն իր խոսքում նշեց, որ կորած 11 կովերի հետ կապված քրեական գործ է հարուցվել, որը սակայն կասեցվել է մինչև հանցագործություն անող անձին հայտնաբերելը։

Պատասխանող կողմի փաստաբանը սակայն նշեց, որ հայցադիմումի պահանջը որպես հիմք չեն ընդունում, պատճառաբանելով՝

 Նախագահող դատավոր Արամ Մկրտչյանը փորձեց պարզել, արդյոք կողմերի մոտ կա հաշտության հնարավորություն, բացասական պատասխան ստանալուց հետո  ներկայացրեց կողմերին ապացուցման պարտականությունները: Ապացույցները դատարան ներկայացնելու համար կողմերին մինչև հաջորդ դատական նիստ ժամանակ տրվեց։ Իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ. փետրվարի 8-ին։

                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий