Ե. Բադյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ալիմենտի բռնագանձման պահանջով։
Մայրը դատարանի միջոցով իր երեխայի հորից՝ Տ. Մովսիսյանից, երեխային պահելու համար որոշակի գումար է պահանջում:
Տ. Մովսիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Ե. Բադյանին, որի միջոցով դատարանից պահանջում է, որ երեխան բնակվի ոչ թե մոր, այլ իր հետ, իր տանը:Երեխայի մայրը՝ Ե. Բադյանը պահանջում է դատարանից, Տ. Մովսիսյանն իր երեխային պահելու համար անհրաժեշտ սահմանված գումար վճարի, բացի դրանից նաև խնդրում է, որ դատարանը սահմանի երեխայի՝ հոր հետ տեսնվելու կարգը:
Ե. Բադյանը պատմում է, որ ամեն անգամ հայրը երեխային տեսնելու համար վեճ է հրահրում, ընդհուպ մինչև բռնության ենթարկում իրեն, պատահում է նաև, որ երեխային տանում է տեսակցության պատրվակով և հրաժարվում վերադարձնել:
Նախագահող դատավոր Վարդուհի Հովնանյանը
նշեց, որ Ե. Բադյանը դատարան է դիմել միայն մեկ հայցով՝ երեխայի հորից ալիմենտի բռնագանձման
պահանջով: Հետևաբար, մոր կողմից նշված մնացած պահանջների մասով ինքն այս իրավիճակում իրավասու
չէ որոշում կայացնել:
Ե. Բադյանը նշեց, որ այն ժամանակ,
երբ ինքը դատարան էր դիմում ալիմենտի բռնագանձման համար, նման խնդիրներ չկային, հայրը
երեխային տեսնելու համար խնդիրներ չէր առաջացնում, դրանք հետո են ի հայտ եկել։
Վարդուհի Հովնանյանը նշեց. որ հայցվորն այս պահին դատական նիստը հետաձգելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի: Արդյունքում՝ Ե. Բադյանը հաջորդ դատական նիստին հնարավորություն կունենա նոր հայցադիմումով ներկայանալ դատարան։ Քանի որ, եթե դատարանը հոկտեմբերի 19-ին կայացած նիստի ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնի, մայրն ալևս չի կարող բացի ալիմենտի բռնագանձման պահանջից, այլ պահանջներ ներկայացնել:
Ե. Բադյանը դատական նիստը շարունակելու ցանկություն հայտնեց, որի ընթացքում պարզ դարձավ, որ նա Տ. Մովսիսյանի կողմից ուղարկված հակընդդեմ հայցի օրինակը չի ստացել, այսինքն տեղյակ չի երեխայի հոր կողմից ներկայացված պահանջներին:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, որոշում
կայացրեց՝ հետաձգել դատական նիստը և Տ. Մովսիսյանի շահերի պաշտպան Լիլիթ Սարգսյանին
հանձնարարեց պարզել հակընդդեմ հայցի Ե. Բադյանին չհասնելու պատճառները:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ. հունվարի 10-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий