ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 8 октября 2021 г.

Մեղադրվում է նաև որպես սպանության պատվիրատու


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում հոկտեմբերի 8-ին քննվում էր Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի քրեական գործը:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է միաժամանակ մի քանի հանցագործությունների մեջ: Ըստ մեղադրող կողմի, Վահագն Աբգարյանը ակոսափող 2 ատրճանակներն իրենց փամփուշտներով  ի պահ է տվել Արթուր Մնացականյանին և Վլադիմիր Դավթյանին: Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաև կաշառք տալու և Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Ըստ շահերի պաշտպան Վահագն Քեշիշյանի, մեղադրական եզրակացության մեջ փաստական տվյալները չեն համընկնում, որոշ փաստարկներ էլ փաստաբանը դեռևս չի բացահայտում, գործի հետագա ընթացքին չխանգարելու համար Մանրամասները տեսանյութում

Գործով մյուս ամբաստանյալ Արթուր Մնացականյանը մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանության մեջ, որն, ըստ մեղադրող կողմի, պատվիրել է ամբաստանյալ Վահագն Աբգարյանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների շահերի պաշտպան Վահագն Քեշիշյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, նշելով, որ նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանի և ամբաստանյալ՝ Վահագն Վարդանյանի միջև կա նաև քաղաքացիական դատավարություն և դա կարող է խանգարել գործի օբյեկտիվ քննությանը։ Դատավորի բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը հետաձգել էր մինչև հաջորդ դատական նիստ, որը, ինչպես և նախատեսված էր, կայացավ հոկտեմբերի 8-ին: Մանրամասները տեսանյութում

Քրեական գործով դատական նիստին ամբաստանյալների շահերի պաշպանության գործին միացավ նաև փաստաբան՝ Աննա Ծառուկյանը, ով նույնպես գտնում էր, որ նախագահող դատավորին ներկայացված բացարկի միջնորդությունը հիմնավորված էՄանրամասները տեսանյութում․
 

Լուսինե Ալավերդյանը անցավ խորհրդակցական սենյակ՝ դատավորին բացարկ ներկայացված  միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատավորն իրեն ներկայացված
բացարկի միջնորդությունը մերժեց։
Պաշտպանությա կողմը ժամանակ խնդրեց, որպեսզի գործում ներգրավված նոր փաստաբան Աննա Ծառուկյանը կարողանա ավելի խորքային ուսունասիրել այն, հետագա պաշտպանությունը ճիշտ իրականացնելու համար: Աննա Ծառուկյանը  նաև դատարանից ամբաստանյալների հետ հանդիպելու թույլտվութուն խնդրեց, որը բավարարվեց դատարանի կողմից։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2021թ հոկտեմբերի 22-ին:

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий