Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում հոկտեմբերի 4-ին շարունակվում էր Վ. Քոչարյանի գործի քննությունը:
Վ. Քոչարյանը մեղադրվում է
«Բաղերի գլուխ» հանդամասից ապօրինի ծառեր հատելու մեջ:
Նախորդ դատական նիստը կայացել էր սեպտեմբերի 17-ինդատական նիստ
Դատական գործընթացը դատաքննության փուլում է․ վկաները հարցաքննվել են, գործում առկա գրավոր ապացուցները հետազոտվել, հերթական նիստում նախատեսված էր ամբաստանյալի հարցաքննությունը և իրեղեն ապացույցի հետազոտությունը:
Փաստաբան Աշոտ Ղազարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի Արամ Ձավարյանը և Գառնիկ Չախմախչյանը ևս հարցաքննվեն որպես վկա։ Նրանք ցուցմունք են տվել մեղադրական եզրակացության մեջ, սակայն դատարան չեն ներկայացել որպես վկա:
Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ, սակայն փաստաբանը պնդեց ասելով, որ իրեղեն ապացույց՝ բենզասղոցի հետազոտման ընթացքում անհրաժեշտ է հիշյալ վկաների ներկայությունը։ Փաստաբանը նաև նշեց, որ գործի քննությանը այլ վկայի ցուցմունքների անհրաժեշտություն ևս կզգացվի, որը մինչ այս պահը գործում ոչ մի ձևով ընդգրկված չի եղել։ Մեղադրող կողմն այս առումով առարկություն չուներ։
Նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը նշեց, որ իրեղեն ապացույց բենզասղոցը դատարան չէր բերվել, այդ իսկ պատճառով որոշում կայացրեց, որ այս նիստի ժամանակ իրականացվի միայն ամբաստանյալի հարցաքննությունը:
Ամբաստանյալ Վ. Քոչարյանը հարցաքննման
ժամանակ պատմեց, որ իր ընկեր Նվեր Սարյանը
խնդրել է իրեն, որ միասին գնան անտառ, վառելափայտ բերելու։ Ասել է, որ ծառահատում իրականացնելու
թույլտվություն ունի և ավտոմեքենա է պետք: Երբ մի քանի կանգուն ծառ են կտրել և սկսել
են մանրացնել, այդ ժամանակ նկատել են անտառապահ՝ Վաղարշակ Վարդանյանին։ Պարզ է դարձել, որ ընկերը խաբել է, ծառահատման թույլտվություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Արմեն
Ռասոյանի ցուցմունքին, որ մեղքը վերցրել է իր վրա, դա իրեն պարզ է դարձել հիշյալ անձի
ցուցմունքից, որ մեղ քն իր վրա է վերցրել է
Վ. Քոչարյանի խնդրանքով: Սակայն, ամբաստանյալը հերքում է այդ փաստը, ասելով, որ Նվեր
Սարյանի խնդրանքով է այդպես ասել, որպեսզի փրկի նրան: Ամբաստանյալը նշեց նաև, որ իրեղեն
ապացույց բենզասղոցը պատկանում է Նվեր Սարյանին և նրա խնդրանքով է գնացել անտառ: Մեղադրող
կողմը հարց բարձրացրեց այն մասին, թե ինչու է Վ. Քոչարյանն այս մասին պատմում միայն
Նվեր Սարյանի մահից հետո, ծառահատման դեպքից 2 տարի անց: Վերջինս ասաց, որ սպասում
էր, որ այդ մասին հայտնի անտառապահը, սակայն Վաղարշակ Վարդանյանն այդպես էլ չասաց իրականությունը:
Դատավոր Լուսինե Ալավերդյանը
որոշում կայացրեց՝ հաջորդ դատական նիստը նշանակել
2021թ․ նոյեմբերի 5-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий